ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲԴԽ զավթումը տեղափոխվեց այլ օր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանական վարչախմբին չհաջողվեց երեկ յուրացնել Բարձրագույն դատական խորհուրդը։ Օրենքով սահմանված տասնօրյա ժամկետն ավարտվել էր երեկ, և ԲԴԽ-ն պարզապես պետք է նոր նախագահ ընտրեր, մինչդեռ առաջադրված միակ թեկնածուն՝ Սորոսի հիմնադրամի նախկին համակարգող Դավիթ Խաչատուրյանը, չի ստացել անհրաժեշտ ձայների քանակը, որպեսզի կարողանա դառնալ ԲԴԽ նախագահ։

Նախքան քվեարկությունը Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ մեկ այլ անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրված՝ Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները։ Եվ այս պայմաններում սպասելի էր, որ ԲԴԽ-ն կընտրի նոր նախագահ, շրջանառվում էին Գրիգոր Բեկմեզյանի և Դավիթ Խաչատուրյանի անունները։ Մինչդեռ որևէ մեկին այդպես էլ չհաջողվեց ընտրել։

Ավագության կարգով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար պետք է դառնար Ստեփան Միքայելյանը։ Նա, նշենք, մասնակցում էր Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի հայտնի կերուխումին, որի ձայնագրությունը մեկուկես տարի անց հայտնվեց լրատվամիջոցներում և մեծ աղմուկ բարձրացրեց։ Միքայելյանն ինքն է դիմում ներկայացրել՝ հրաժարվելով կատարել այդ պարտականությունները, և այժմ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սերգեյ Չիչոյանը։

Մեր տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները պատրաստվում են առաջիկայում լրացնել ԲԴԽ կազմը իրենց ցանկալի անձանցով, նոր դրանից հետո ԲԴԽ նախագահ ընտրել։ Այդ հարցում, սակայն, այնքան էլ չեն շտապում, սպասում են առնվազն մինչև սեպտեմբեր, և սեպտեմբերի 15-ին գլխավոր դատախազը կհանձնի իր պաշտոնը Աննա Վարդապետյանին, իսկ ինքն էլ հնարավորություն կունենա իշխանության կողմից առաջադրվել Բարձրագույն դատական խորհրդի կազմում։

Ամռան ողջ ընթացքում Ազգային ժողովը արտահերթ նիստեր է գումարելու տարբեր հարցերով, տարբեր օրինագծերի քննարկումն օրինականացնելու համար, սակայն նրանց նշվել է, որ ԲԴԽ հարցով առայժմ չշտապել։ Փաշինյանը ԲԴԽ-ի վերաբերյալ սեփական նկատառումներն ունի և ցանկանում է այնտեղ վստահելի մեկին առաջադրել։

Արթուր Թորոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular