ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆինլանդիայի և Շվեդիայի ԱԳ նախարարները ստորագրել են ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆինլանդիայի և Շվեդիայի արտգործնախարարները ստորագրել են ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունները:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ դաշինքի շտաբից։

Նախորդ շաբաթ հայտնի է դարձել, որ Թուրքիան հետ է կանչել Շվեդիային և Ֆինլանդիային ՆԱՏՕ հրավիրելու առնչությամբ իր առարկությունները։ Ակնկալվում է, որ այս շաբաթ Մադրիդում դաշինքի գագաթնաժողովում սկանդինավյան երկու երկրներն էլ դաշինքին միանալու հրավեր կստանան։

Հաջորդիվ կողմերը պետք է համաձայնեցնեն անդամակցության պայմանները։ Շվեդիան և Ֆինլանդիան կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, երբ և եթե բոլոր անդամ երկրների խորհրդարանները վավերացնեն այս որոշումը։

Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարների ստորագրած եռակողմ հուշագրում, մասնավորապես, նշվում է, որ Հելսինկին և Ստոկհոլմը հանձնառու են օգնել Անկարային ահաբեկչության դեմ պայքարում և չեն աջակցելու քրդական խմբերին, որոնց թուրքական կողմը համարում է ահաբեկչական։ Բացի այդ, ՆԱՏՕ-ին ձգտող այս երկու երկրներն էլ կքննարկեն թուրքական կողմի խնդրանքները, որոնք վերաբերում են մի շարք քուրդ ակտիվիստների արտահանձնման։

Կողմերը պայմանավորվել են նաև, որ իրենց միջև զենքի էմբարգո չի լինելու։ Դա բանակցությունների ժամանակ պահանջել է թուրքական կողմը։

Երկրները կստեղծեն հատուկ մեխանիզմ՝ վերահսկելու հուշագրում ամրագրված պայմանավորվածությունների կատարումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular