ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հուլիսի 5)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հայաստան՝ Սահմանադրության օր, Ալժիր՝ Անկախության օր, Կանաչ Հրվանդան՝ Անկախության օր, Վենեսուելա՝ Անկախության օր, Արգենտինա՝ Երեխաների օր, Չեխիա և Սլովակիա՝ Կիրիլի և Մեֆոդիի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1813– ծնվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին  (Քերեստեճյան)։

1896 -Վանում թուրքերը փորձել են գրավել Այգեստանը, բայց մատնվել են անհաջողության: Վանի պաշտպանները հերոսաբար հետ են մղել հակառակորդի բոլոր գրոհները:

1921– Կենտրոնական Կոմիտեի ՌԿԿ(բ) Կովկասյան բյուրոն, չեղյալ համարելով նախկին որոշումը, նոր որոշմամբ Լեռնային Ղարաբաղը միացրել է Ադրբեջանական ԽՍՀ-ին, առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու։

– Խորհրդային Միությունում ընդունվել է դեկրետ, որը թույլ էր տալիս պետական ձեռնարկությունները վարձակալության հանձնել մասնավոր անձանց՝ սկսվել է ՆԷՊ-ը:

1949– ծնվել է հայ ազգային, քաղաքական գործիչ, խորհրդային ժամանակներում նշանավոր այլախոհ, 1968-ից գաղտնի գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, այնուհետև` ղեկավար, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

1989 – վախճանվել է հայ բյուզանդագետ, արվեստաբան, հայագետ Սիրարփի Տեր-Ներսիսյանը:

1995– տեղի են ունեցել Հայաստանի առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությունները։ Բացի դա հանրաքվեով ընդունվել է  Հայաստանի Սահմանադրությունը:

2004-ավարտվել է «Ոսկե Ծիրան» առաջին միջազգային կինոփառատոնը, որի խաղարկային ֆիլմերի անվանակարգում «Ոսկե Ծիրան» մրցանակի է արժանացել կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոնկարը: 

2011-Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեջ մեղադրվող սփյուռքահայ գործարար, «Մեթալ փրինս» ընկերության սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը: 

2016-Շիրակի մարզի Մարմաշեն, Վահրամաբերդ ու Կապս գյուղերում տեղացած կարկուտը զգալի վնասներ է հասցրել, և բերքը կորցրած գյուղացիները փակել են  ճանապարհը՝ ցանկանալով պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել:

2019- Նախագահ Արմեն Սարգսյանը ուժային կառույցների ղեկավարներին տվել է նոր կոչումները՝ Արթուր Վանեցյանին և Վալերի Օսիպյանին՝ գեներալ-մայոր, Արթուր Դավթյանին, Հայկ Գրիգորյանին և Սասուն Խաչատրյանին՝ Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1770 –Խիոսսի նեղուցում սկսվել է Չեսմենյան ճակատամարտը ռուսական և թուրքական նավատորմների միջև:

1802 –ծնվել է ռուս ադմիրալ և ծովագնաց Պավել Նախիմովը:

1811– Վենեսուելան հռչակել է իր անկախությունը Իսպանիայից։

1829 –Ուրալից արևելք ոսկու հանքերում 14-ամյա ճորտ Պավել Պոպովը գտել է առաջին ալմաստը Ռուսաստանում:

1831-Սանկտ-Պետերբուրգում սկսվել է խոլերային ապստամբությունը:

1833 –վախճանվել է ֆրանսիացի գյուտարար, հելիոգրաֆի ստեղծող և լուսանկարչության ստեղծողներից մեկը համարվող Ժոզեֆ Նյեպսը:

1841-անգլիացի Թոմաս Կուկը ստեղծել է առաջին զբոսաշրջային գործակալությունը:

1857-ծնվել է գերմանական և համաշխարհային կոմունիստական շարժման գործիչ Կլարա Ցետկինը:

1865 –Լոնդոնում ստեղծվել է «Փրկության բանակ» բարեգործական կազմակերպությունը:

1881-Եգիպտոսի Լուքսոր տարածքում հայտնաբերվել են Սեթ 1-ինի, Ամենհոտեպ 1-ինի, Թութանհամոն 3-րդի և Ռամզես 2-րդ Մեծի դամբարանները:

1884 –Գերմանիան հայտարարել է իր իշխանությունը Տոգոյի հանդեպ:

1911 – ծնվել է Ֆրանսիայի 19-րդ վարչապետ Ժորժ Պոմպիդուն:

1946-Փարիզում նորաձևությունների ցուցադրության ժամանակ ֆրանսիացի մոդելյեր Լուի Ռեարը առաջին անգամ հանդիսատեսին ցուցադրել է լողազգեստ-բիկինին: Այդ զգեստով հարթակ էր բարձրացել մանեկենուհի Միշելին Բերնարդինին:  

1950 –գնդակահարվել է լեգենդար սիցիլիացի բանդիտ և անջատողական Սալվատորե Դժուլիանոն:

1962 - Ալժիրն անկախություն է ձեռք բերել Ֆրանսիայից:

1969– վախճանվել է գերմանացի ճարտարապետ և տեսաբան, Բաուհաուզի հիմնադիր Վալտեր Գրոպիուսը։

1954 - Էլվիս Փրեսլին ձայնագրել է That's All Right (Ամեն ինչ լավ է) անունով իր առաջին երգը:

1986 – Մոսկվայում տեղի է ունեցել առաջին «Բարի կամքի խաղերի» բացման հանդիսավոր արարողությունը։

1996 - Դոլլի անունով ոչխարը դարձել է առաջին կլոնավորված կաթնասունը:

1999 –Կուբան ԱՄՆ-ին դատական հայց է ներկայացրել 181 միլիարդ դոլլարի չափով՝ կապված 40-ամյա տնտեսական շրջափակման արդյունքում կրած վնասների հետ:

2012 - Լոնդոնում բացվել է The Shard (Բեկոր) անունով և 310 մետր բարձրությունով Եվրոպայի ամենաբարձր երկնաքերը:

2021 - վախճանվել է ռուս և խորհրդային դերասան և ռեժիսոր Վլադիմիր Մենշովը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular