ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է կատարվում ընդդիմության շարքերում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը վայր է դնելու իր մանդատը։ Ֆեյսբուքի իր էջում նա նշել է, թե ստեղծված իրավիճակում այդ քայլը համարում է ամենաճիշտ ու արդարացված որոշումը: Ղազինյանն իր որոշման պատճառները չի նշում, նկատում է, թե դրանք քաղաքական և մարտավարական են։ ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվում, թե առաջիկայում այդ խմբակցությունը լքելու են նաև Էլինար Վարդանյանը և ևս մեկ պատգամավոր, որի անունն առայժմ չի նշվում։

«Դիմադրություն շարժման ձախողումը իշխանության նկատմամբ հանրային ահռելի անվստահության պայմաններում ընդդիմադիր շարժումը տապալելու համար խորհրդարանական գործող ընդդիմությունը դեռևս կրելու է քաղաքական պատասխանատվություն, և, ըստ էության, ընդդիմադիր բազմաթիվ առաջնորդներ և գործիչներ հասկանում են, որ կա՛մ պետք է մնան խորհրդարանում և իրենք կրեն պարտության պատասխանատվությունը, հետագայում նաև չկարողանան նոր պայքար գեներացնեն Նիկոլ Փաշինյանի դեմ, կա՛մ էլ պետք է ջանքեր գործադրեն նոր ընդդիմադիր շարժում նախաձեռնելու։

Ամենակարևոր հարցն այդ առումով սեփական դեմքը պահպանելն է։ Թե՛ Արթուր Վանեցյանը, թե՛ Ղազինյանը, թե՛ մյուսներն ովքեր հեռանալու են, ունեն հնարավորություններ հանրային մեծ զանգվածների հավաքելու, ռեալ տեսլական, առաջնորդի անուն հայտնելու և այդ կերպ էլ պայքար սկսելու Փաշինյանի դեմ, առավել ևս, երբ որ «Հայաստան» դաշինքը այլևս չի կարողանա ուշքի գալ ստացած հարվածից, երբ հանրությունը պարզապես ոտքի չկանգնեց ընդդիմության կողքին և չպայքարեց Նիկոլ Փաշինյանի դեմ։

Որքան էլ Իշխան Սաղաթելյանը և մյուսները հայտնում էին, թե դիմադրության շարժմանը հազարավոր մասնակիցներ են մասնակցում, ժողովուրդը բնավ էլ, հատկապես տեխնիկայի դարում, ապուշ չէ և հրաշալի տեսնում էր, որ օրեցօր նվազող շարքերը և ոչինչ չասող հռետորաբանությունը որևէ լավ տեղ չէր տանելու այս ընդդիմությանը։

Խաչատուր Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular