ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանն իր հայտարարություններով միջամտում է Հունաստանի ներքին գործերին. Հունաստանի ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հայտարարություններով միջամտում է Հունաստանի ներքին գործերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել են հույն քաղաքական գործիչները:
 
Նախօրեին Էրդողանը հայտարարել էր, որ «հույն ժողովուրդը ժողովրդավարական ճանապարհով ուղերձ և դաս կտա իր կառավարիչներին, որոնք ընկնում են հույն ժողովրդի համար աղետալի ավարտ բերող արկածախնդրությունների հետևից»։
 
Կառավարության պաշտոնյաները խոսում են «երկրի ներքին գործերին ակնհայտ միջամտության» մասին, իսկ ոչ պաշտոնապես նշում են, որ Էրդողանն այդ կերպ աջակցություն է հայտնել ՍԻՐԻԶԱ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասին:

«Միանգամայն ակնհայտ է, որ բոլոր ճակատներում, տնտեսությունում, դիվանագիտությունում, մեր զսպման հնարավորություններում մեր երկրի մշտական ուժեղացումը պարոն Էրդողանի մոտ ծայրահեղ անհարմարություն է առաջացնում։ »

 
Եվ դա ստիպում է նրան անցնել բոլոր սահմանները։ Հիմա նա մեր երկրի ներքին գործերին կոպիտ միջամտելու փորձ է ձեռնարկել։ Լիովին բնական է, որ պարոն Էրդողանին դուր չի գալիս այն կառավարությունը, որը հաջողության է հասնում հայրենիքի համար», - ասել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Յանիս Իկոնոմուն Skai հեռուստաալիքին:

Նրա խոսքով՝ Էրդողանին նյարդայնացնում է վարչապետը, որը երկրի միջազգային ներկայացուցչությունը բարձրացրել է նոր մակարդակի և «որին ծափահարել Է ԱՄՆ-ի ողջ կոնգրեսը և որին ողջունել է ԱՄՆ-ի նախագահը Սպիտակ տանը»:

 
«Հունական հասարակությունն ունի ինչպես հասունություն, այնպես էլ պատմական գիտելիքներ ՝ նման աներևակայելի մարտահրավերների համար ականջները փակելու համար։ Այն ամենը, ինչին հասել է երկիրը, այն ամենը, ինչն այդքան նյարդայնացնում է պարոն Էրդողանին, մտածված, սթափ, իմաստավորված և արդյունավետ քաղաքականության վաստակն է։ Դա վարչապետ Միցոտակիսի հաջողությունն է, դա կառավարության հաջողությունն է»,- ասել է Իկոնոմուն։

Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԳ նախարարի առաջին տեղակալ Միլտիադիս Վարվիցիոտիսը։ «Մենք ծառայություն չենք մատուցի պարոն Էրդողանին։ Հույներն իրենք կորոշեն, թե ում են ուզում իրենց կառավարիչ, և ես հավատում եմ, որ նրանք կրկին կքվեարկեն վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի օգտին»,- ասել է Վարվիցիոտիսը Skai հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 
Ընդդիմադիր ՍԻՐԻԶԱ կուսակցությունում Թուրքիայի նախագահի հայտարարություններն անընդունելի են անվանել, իսկ «Նոր ժողովրդավարությունը» մեղադրել են դրանք իրենց կուսակցական շահերից ելնելով օգտագործելու փորձի մեջ: «Հույն ժողովուրդը ոչ մեկից ցուցում չի ընդունում իր ժողովրդավարական ընտրության վերաբերյալ։ Թուրքիայի կողմից Հունաստանի ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձ պետք է ամբողջությամբ դատապարտվի բոլորի կողմից և առանց ներքաղաքական վեճի հետ կապված որևէ ետին մտքի»։ «Նոր ժողովրդավարույթունը», փորձելով իր նեղ կուսակցական շահերի մեջ օգտագործել Թուրքիայի նախագահի անընդունելի հայտարարությունները, նրան դարձնում է երկրի ներքին քաղաքականության գործոն։ Դա վտանգավոր է»,- հայտարարել Է Հունաստանի նախկին արտգործնախարար, ՍԻՐԻԶԱ-ի արտաքին տնտեսական քաղաքականության բաժնի ղեկավար Յորղոս Կատրունգալոսը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular