ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում կապիկի ծաղիկի բռնկման վտանգը մեծ է. ԱՀԿ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրոպական տարածաշրջանում Կապիկի ծաղիկի բռնկման  վտանգը մեծացել է՝ մի քանի նոր երկրներում բռնկման պատճառով: Ինչպես  հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստիին, այս մասին  ասել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։

«ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում (որը ներառում է 53 անդամ պետություններ, ներառյալ՝ Ռուսաստանի Դաշնությունը)՝ բռնկման վտանգը բարձր է»,- ասել է նա։

Վույնովիչը նշել է, որ կազմակերպությունը բոլոր երկրներին խորհուրդ է տալիս  ջանքեր գործադրել՝ հայտնաբերելու Կապիկի ծաղիկի նոր դեպքեր և կոնտակտային հետքեր՝ բռնկումը վերահսկելու համար:

Վերջին շրջանում աշխարհի 51 երկրներում հայտնաբերվել է վարակի ավելի քան 5,1 հազար դեպք, մինչդեռ վարակի տարածման ուղիներն ամբողջությամբ պարզ չեն։

Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական և վերլուծական աշխատանքների գծով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայան ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Ռուսաստանում Կապիկի ծաղիկի պատճառով անցում դեպի հեռահար աշխատանքի չի լինի, քանի որ վարակն ավելի դանդաղ է տարածվում, քան COVID-19-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular