ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-թուրքական արագացում․ տնտեսությունը կփլուզեն հանուն իշխանությունը պահելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տակավին 2 օր առաջ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի կողմից հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում բողոքում էր Թուրքիայից, նշում, թե Հայաստանը պատրաստ է հարաբերությունների կարգավորման գործընթացին, սակայն Թուրքիայի կողմից համապատասխան ջանքեր չեն ներդրվում։ Եվ ընդամենը երեկ Վիեննայում տեղի է ունեցել Ռուբեն Ռուբինյանի և թուրք դեսպան Սերդար Քըլըչի 4-րդ հանդիպումը։

Ի տարբերություն նախորդ հանդիպումների, որտեղ առարկայական որևէ քննարկում չի եղել, կամ առնվազն դրա մասին չի հաղորդվել, թե՛ Հայաստանի արտգործնախարարությունը և թե՛ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը ուշագրավ դիտարկումներ են արել։

Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորությունն ապահովել համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար, և որոշվել է սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները։ Առայժմ միայն նշվում է երրորդ երկրների քաղաքացիների համար, սակայն այստեղ կա մի հետաքրքիր իրողություն, ըստ էության, այս պայմանավորվածությունը վկայում է, որ իշխանությունները ցանկանում են անցակետեր դնել սահմանի մեկ կամ երկու հատվածով, ինչը թույլ կտա հատել սահմանը, առայժմ երրորդ երկրների քաղաքացիներին, սակայն խնդիրը բացառապես տեխնիկական է, և ցանկացած պահի կարելի է այդ անցակետերն օգտագործել նաև Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների անցման համար։

Կողմերը նաև պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ բեռնափոխադրումների իրականացումը, որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները։ Այս պայմանավորվածությունն էլ տնտեսական լուրջ ռիսկեր է պարունակում Հայաստանի համար։ Տասնամյակներ շարունակ Հայաստանը Թուրքիայից բեռներ ստացել է միայն Վրաստանի տարածքով, և այդ կերպ թուրքական ապրանքները Հայաստանում չեն ունեցել այն էժան գինը, որը կարող են ունենալ ուղիղ բեռնափոխադրումների պայմաններում։

Հաշվի առնելով թուրքական տնտեսության ներուժը և ռեսուրսները՝ չի բացառվում, որ Հայաստանի տնտեսությանը լուրջ հարված հասցվի։ Ի դեպ նաև քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնց մասին ոչինչ առայժմ չի հաղորդվում։ Պարզապես 4-րդ հանդիպումը իր մեջ ավելի շատ կոնկրետիկա և հստակ պայմանավորվածություններ էր ներառում, առավելապես տնտեսական բնույթի։ Իսկ Թուրքիան, նշենք, ռազմական ինտեգրացիայից բացի, հարևանների դեմ իր էքսպանսիան իրականացնում է մեծամասամբ տնտեսական գործիքներով։ Փաստն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունները պատրաստ են պառկելու թուրքական իշխանությունների և թուրքական գործարար միավորների տակ՝ օգտագործելով նրանց հնարավորություններն ու ռեսուրսները սեփական իշխանությունը երկարաձգելու նպատակով։

Ալեն Լևոնյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular