ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի նախագահը խոստովանել է ցավալի իրողությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին Ազգային ժողովում վերջապես սեփական շուրթերով հնչեցրել է ցավալի իրողությունը։ Առաջիկայում հայ բնակչությունը ստիպված է լինելու լքել Բերձորը և հեռանալ։ Նիկոլ Փաշինյանը, նշենք, օրեր առաջ հայտարարում էր, թե Բերձորում հայ ընտանիքներ չեն բնակվում։ Մինչդեռ Բերձորի համայնքապետն ինքն է հերքել Փաշինյանին,նշելով, որ այս պահին 50 ընտանիք է ապրում Բերձորում, և Լաչինը շրջանցող ճանապարհը պատրաստ լինելուն պես հայկական կողմը ստիպված է լինելու դատարկել տասնամյակներ շարունակ հայկական վերահսկողության տակ գտնված և կանգուն Բերձորը՝ այն հանձնելով ադրբեջանցիներին։

Արայիկ Հարությունյանը վստահեցրել է, թե Լաչինի շրջանի Աղավնո գյուղի համար շարունակելու է պայքարել ու բառացի ասել է. «Հայաստանի վարչապետի հետ քննարկման ժամանակ ես ասացի, Աղավնոյի հարցը այսօր չենք քննարկում, մենք տանում ենք բանակցություններ և այդ հարցը թողեք բանակցային այս փուլում մեր հնարավորությունների շրջանակներում, տեսնենք՝ ինչպիսի հնարավորություններ կան»։

Հարությունյանը նաև նշել է, թե Բերձորը պարտավոր են հանձնել։

«Բերձորը մենք պարտավոր ենք, հենց կետում գրված է, որ պետք է Բերձոր քաղաքից դուրս գանք»,- ասել է Հարությունյանը։ Նա չի հերքել հայկական բնակավայրերի հայաթափման հնարավորությունը, խեղճացած նշել, թե անվտանգ տարբերակ են ընտրել։

«Մենք ունեցել ենք մի քանի առաջարկություն և՛ Ադրբեջանի կողմից, և՛ Ռուսաստանի Դաշնության կողմից, բոլոր առաջարկները մերժել ենք։ Առաջարկվող այդ մայրուղին քննարկվել է մի քանի անգամ անվտանգության խորհրդում, որում մասնակցել են բոլոր քաղաքական ուժերը։ Մենք ընտրել ենք, ըստ մեզ, լավագույն տարբերակը։ Կան գաղտնիքներ, որ չեմ ուզում այստեղ բարձրաձայնել՝ ինչու ենք ընտրել այդ տարբերակը»,- ասել է Արցախի նախագահը։

Ընդդիմադիրներն ու փորձագետները ահազանգում են, որ Հայաստանն Արցախին կապող միակ միջանցքը վտանգի տակ է, ադրբեջանական կողմը, իհարկե, նոր ճանապարհ է սարքում՝ շրջանցելով հայկական բնակավայրերը։ Այդ ճանապարհն իբր պետք է գտնվի ռուսական զորքերի վերահսկողության ներքո, սակայն չի բացառվում, որ ադրբեջանցիները տարատեսակ ճնշումների միջոցով նախ արգելեն Հայաստանից տարբեր անձանց մուտքը Արցախ, ապա և ստիպեն Արցախի բնակչությանը տեղահանվել։ Իսկ Հայաստանի իշխանություններն ու նրանց դրածո Արցախի իշխանությունները որևէ քայլ չեն անում այս ողբերգական հեռանկարը կանխելու ուղղությամբ։

Ռուբեն Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular