ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ քպականներն իրենք իրենցով ԱԺ նիստ արեցին, քվեարկեցին և, ըստ այդմ, դադարեցրին Իշխան Սաղաթել յանի և Վահե Հակոբյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները: Դրան հաջորդեց Արմեն Գևորգյանի հայտարարությունը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու մասին:

Այնուհետև ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրեց պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից՝ Հայկ Մամիջանյանը, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից՝ Արթուր Խաչատրյանը։ Մի խոսքով, ընդդիմության պատասխանը չուշացավ, ու փաստացի խորհրդարանական գրեթե բոլոր պաշտոններից նրանք հրաժարվեցին (բացառությամբ Թագուհի Թովմասյանի):

ՔՊ-ն երեկ նշում էր, որ եթե ընդդիմադիր խմբակցությունները սահմանված ժամկետում ԱԺ փոխնախագահի և մշտական հանձնաժողովների նախագահների համար նոր թեկնածուներ չառաջադրեն, դրանք կմնան թափուր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մտադիր չէ լրացնել այդ պաշտոնները: Սակայն հարցն այն է, թե արդյո՞ք նրանք իրավունք ունեն լրացնել, չէ՞ որ, ըստ Դոնթի բանաձևի, դրանց առաջադրման իրավունքը ընդդիմությանն է, և վերջին փոփոխությամբ իշխանականները կարող են առաջադրել միայն հանձնաժողովների փոխնախագահների թեկնածուներ:

Եվ հետո՝ ի՞նչ կլինի, եթե ընդդիմությունն որևէ առաջադրում չանի (ինչը ենթադրելի է՝ հաշվի առնելով հրաժարականները), առավել ևս, որ, «Փաստի» տեղեկություններով, քննարկվում է ընդհանրապես հանձնաժողովների նիստերին չմասնակցելու հարցը: Մեզ հետ զրույցում մի քանի իրավաբաններ ու քաղաքագետներ նշում էին, որ գործ ունենք քաղաքական ճգնաժամի նոր փուլի՝ խորհրդարանական ճգնաժամի հետ, ինչից դուրս գալը քաղաքական մեծամասնության համար չափազանց ծանր է լինելու, եթե ոչ անհնար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular