ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանամերձ համայնքում մեծաթիվ հյուրերի են սպասում. մրգօղու փառատոնը կկայանա Կողբում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Septemberfest» մրգօղու փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2019 թ.-ին՝ Տավուշի մարզի Կողբ համայնքում: «Այն բավականին ընդգրկուն էր՝ ունեցել ենք երեք հազար մասնակից: Հետո հասկանալի պատճառներով փառատոնը չկայացավ: Այս տարի որոշեցինք Կողբ վերադառնալ, փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին»,- «Փաստի» հետ զրույցում ասում է «P-Art» ընկերության ծրագրերի ղեկավար Աննա Դանիել յանը:

Ընդգծում է՝ այն տեղական բարիքի փառատոն է:

«Առանցքային դերը տրվելու է տանը պատրաստված, ինչպես նաև արտադրական մրգօղուն: Փառատոնի ժամանակ ամեն տաղավարում օղու հետ մեկտեղ ներկայացվում են այն ուտեստները, որոնք, այսպես ասած, դրվում են սեղանին: Ստացվում է, որ փառատոնի ընթացքում ներկայացվում են մրգօղին, տարբեր տեսակի բարիքներ՝ ուտեստների տեսքով, կա նաև մշակութային բաղադրիչ, օրինակ՝ գորգագործության դազգահներ են դրվում, կենացների մրցույթ է անցկացվում, նարդու առաջնություն: Ի դեպ, առաջին փառատոնի ժամանակ նարդու առաջնությունում տատիկ էր հաղթել, և դա մեզ համար ցնծություն էր: Բավականին հետաքրքիր միջոցառում ենք ունենալու, որից անմասն չի մնալու Կողբի մշակույթի տունը: Առաջին փառատոնին բավականին մեծ թվով զբոսաշրջիկներ եկան, վստահաբար այս տարի ևս հյուրերի թիվը քիչ չի լինի»,-նշում է մեր զրուցակիցը:

No description available.

Փառատոնն ընդգրկում է ամբողջ Հայաստանը, ուղղակի գաղափարական նպատակներով այն կազմակերպվում է սահմանամերձ համայնքում: «Կողբի համայնքապետարանը, մշակույթի տունն աջակցում են մեզ: Մեր համագործակցությունը բավականին լավ է ստացվել առաջին անգամ, և որոշել ենք ավանդույթ դարձնել ու հենց Կողբում կազմակերպել փառատոնը: Կողբ կարող են գալ տարբեր մարզերից ինչպես տնային տնտեսությունները, այսինքն՝ նրանք, ովքեր տանն են օղի պատրաստում, այնպես էլ մարդիկ, որոնք ունեն մեծ արտադրություններ: Արդեն ունենք գրանցված մեծ թվով ընկերություններ ու անհատներ, որոնք ներկայանալու են տաղավարներով: Տեղադրվելու են նաև օղու թորման սարքեր, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչպես է ամբողջ գործընթացը տեղի ունենում»,-հավելում է նա՝ նշելով, որ տարբեր մարզերում տարբեր մրգերից են օղի պատրաստում, և դրանց հետ մատուցվող ուտեստները ևս տարբեր են:

Ցանկացած փառատոն միտում ունի հետաքրքրություն առաջացնել այն համայնքի և մարզի նկատմամբ, որտեղ այն անցկացվում է, հատկապես զբոսաշրջիկների շրջանում: Այս դեպքում ուղղությունը Տավուշն է՝ սահմանապահ Կողբ համայնքը: «Այդ օրն իսկական տոն է դառնում Կողբի համար, գյուղի բնակիչները գալիս են, հյուրերին հետաքրքիր պատմություններ պատմում գյուղի մասին, ամեն մրգօղու ու ուտեստի մասին մի ավանդույթ ներկայացնում: Սա հատկապես շատ է հետաքրքրում զբոսաշրջիկներին: Արդեն մշակում ենք որոշակի ուղեցույցներ, որ մարդիկ գնալով Կողբ, ճանապարհին մշակութային կոթողներին, գյուղերին ծանոթանան, հյուրատների ցանկ ենք կազմում, որտեղ կարող են գիշերել, եթե չցանկանան նույն օրը վերադառնալ: Գործընկերների հետ բանացկություններ ենք վարում նաև տրանսպորտի մասով, որպեսզի դժվարություններ չլինեն: Զբոսաշրջիկների համար այս դեպքում հարմար պայմաններ ենք ուզում ստեղծել: Ուզում ենք նաև ասել, որ Հայաստանում սահման հասնելը բավականին հեշտ է, վախենալ պետք չէ՝ հաշվի առնելով մեր իրականությունը: Ի վերջո, Հայաստանը տեղով մի սահման է: Առավել քան պետք է ուշադրություն դարձնենք մեր սահմանապահ գյուղերին, ակտիվացնենք այնտեղ կյանքը»,-ասում է զրուցակիցս:

Տեղեկացնում է, որ փառատոնի ֆեյսբուքյան էջում հնարավոր է գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը, թե ինչպես կարելի է մասնակից դառնալ այս փառատոնին, բացի դա, հրապարակված լուսանկարների միջոցով պատկերացում կազմել, թե ինչպես է անցել 2019 թ.-ին անցկացված առաջին փառատոնը:

Հ. Գ. Միջոցառման կազմակերպիչը «Newsmaker» ընկերությունն է, ինֆորմացիոն գործընկերը՝ «P-Art» ընկերությունը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular