ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՍԴ-ն վերածում են ամորֆ մարմնի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սահմանադրական դատարանի գործող դատավորներ Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերին, և այդ կապակցությամբ Կառավարությունն ու Նախագահականը նոր թեկնածուներ են առաջադրել։ Հայաստանի Կառավարությունը որպես թեկնածու նախօրեին հաստատել է Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի քրոջ թեկնածությունը։

Վերջինս, երեկ Կառավարության նիստում ընդամենը մի քանի բառով կմկմաց, թե խոստանում է արդարացնել բոլոր հույսերը. «Դուք չեք զղջա ինձ այդ բարձր պաշտոնի թեկնածու առաջադրելու համար»,- ընդգծել է Սաֆարյանը։

Թե ո՞վ չի զղջալու՝ գործող իշխանությո՞ւնը, թե՞ ժողովուրդը, Սեդա Սաֆարյանն իր խոսքում բնավ չի նշել։

Նախագահական նստավայրն էլ առաջադրել է իրավաբանական վարչության պետ Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը։ Այս երկու անձինք էլ Սահմանադրական դատարանի դատավոր դառնալուն պես կատարելու են բացառապես իշխանության քմահաճույքները, ապահովելու են ՍԴ-ում փաշինյանական անձնակազմի մեծամասնությունը։

Ի դեպ վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում, թե Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու կարող է դառնալ Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը։ Նա մասնակցում էր Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությանը Ազգային ժողովում, և իր նախկին գործընկերները և կոալիցիոն դաշնակիցները 0 քվե տվեցին Արտակ Զեյնալյանին։ Իսկ այժմ էլ նրան չեն առաջադրում Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար։ Ըստ էության, սա լայն ապտակ է թե՛ Արտակ Զեյնալյանին, թե՛ նրա կուսակցության՝ Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության հանդեպ։

Գևորգ Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular