ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական ռեպրեսիվ մեքենան ճանապարհից հեռացնում է ընդդիմադիրներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել։ Քննելու են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության միջնորդությունը Ազգային ժողովի խորհրդին` արտահերթ նիստում Խորհրդարանի ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ։

Իշխող մեծամասնությունը կարող է առանց դժվարության ապահովել որոշման համար անհրաժեշտ 54 ձայնը և, ըստ ամենայնի, վաղը այլևս Խորհրդարանը չի ունենա ընդդիմադիր փոխխոսնակ և տնտեսական հանձնաժողովի նախագահ։

Հիմնավորման մեջ փաշինյանական իշխանությունը իսկապես ծաղրել է Հայաստանի քաղաքացուն և օրենքը։ Իշխան Սաղաթելյանին, մասնավորապես, մեղադրում են հասարակական համերաշխությունը ամրապնդելու փոխարեն, անկարգություններ հրահրելու, սադրանքներ անելու, ինչպես նաև գործող իշխանությունների նկատմամբ ատելության խոսք տարածելու մեջ։

Այն, որ այդ ատելության խոսքը ամեն օր հորդում է իշխանական սպասարկուների բերաններից, իսկ Նիկոլ Փաշինյանը ընդդիմության հետ հարաբերվում է մուրճը ձեռքին, գործող իշխանություններին բնավ չի անհանգստացնում։ Նրանք իրենց առջև խնդիր են դրել զրկել, պատժել Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին։

Դիմադրության շարժումն էլ հավաքվել էր Ազգային ժողովում՝ Դեմիրճյան մուտքի մոտ։ Մեծ առումով այս ակցիան զուտ բացարձակապես քաղաքական դիրքորոշում հայտնելու վերաբերյալ է, որևէ այլ բան ընդդիմությանը չի հաջողվի անել, քանի դեռ գործող իշխանությունները մնում են իրենց պաշտոններին, իսկ հանրային մեծ ընդվզում չկա նրանց հեռացման և պատժելու համար, փաշինյանական վարչախումբն անելու է այն, ինչ իր քեֆը քաշի՝ բացարձակապես թքած ունենալով օրենքի և օրինականության վրա։

Միհրան Ոսկանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular