ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի սահմանների շուրջ առևտուրը շարունակվում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի սահմանների շուրջ առևտուրը շարունակվում է և նորանոր սպառնալիքներ է հարուցում մեր երկրի համար։ Նախօրեին ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը հայտնեց, թե Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետների աշխատանքային խմբին հաջողվել է մոտեցնել Երևանի և Բաքվի շատ հարցերով, մասնավորապես սահմանային և մաքսային հսկողության հարցով դիրքորոշումները։

Ռուսական լրատվամիջոցին այդ մասին հայտնել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը կառուցողական եմ համարում, դա անկասկած բարդ աշխատանք է, սակայն պետք է նշեմ, որ կողմերին հաջողվել է մոտեցնել շատ հարցերով դիրքորոշումները»։

Մհեր Գրիգորյանը նշել էր, թե տվյալ պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում են մշակել ավտոմոբիլային և երկաթուղային ենթակառուցվածքների հետագա օգտագործման և վերականգնման հետ կապված հարցերի մշակումը։ Իսկ երեկ արդեն ռուսական մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով իրենց անանուն բարձրաստիճան աղբյուրները, հայտնել են, թե Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին օգնել է համաձայնության գալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» ավտոմայրուղու շուրջ, մնացել է համաձայնեցնել միայն 6 կմ-ոց փոքր հատվածը։

Ըստ աղբյուրի՝ ռուսական «Ավտոդոր» ընկերությունը կօգնի ավարտել երթուղու համակարգումը, իսկ ձգձգումը պայմանավորված է տեղանքի լեռնային ռելիեֆով։ Երթուղու մնացած 40 կմ-ում կօգտագործեն հին խորհրդային ճանապարհներ, որոնք կվերանորոգվեն։ Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ Երևանն արագացրել է նախագծի հաստատումը այն բանից հետո, երբ Բաքուն սկսել է մտածել երթուղի կառուցել ոչ թե Հայաստանով, այլ՝ Իրանով, ընդ որում նշվում է, թե ձգձգման հիմնական պատճառը երկու կողմերի միջև վստահության բացակայությունն է և եռակողմ համաձայնագրի տեքստերի ընթերցման տարբերությունը։

Ճանապարհն անցնելու է Մեղրիի հատվածով, սակայն առայժմ որևէ կերպ չեն հայտնում, թե այդ միջանցքի նկատմամբ վերահսկողությունը միայն ռուսական կո՞ղմն է իրականացնելու, թե՞ հաշվի են առնելու նաև հայկական կողմի շահերը։

Ըստ էության, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Ադրբեջանի և Ռուսաստանի դիրքորոշումների մեկտեղումը, ինչպես նաև հայկական կողմի չափազանց խեղճացած վիճակը, վկայում են, որ Հայաստանի Հանրապետության դեմ հերթական դավադրությունն է իրականացվում, ընդ որում սովորույթի համաձայն՝ դեպքի մասին Հայաստանին տեղյակ կպահեն միայն վերջին պահին, երբ արդեն այլևս իրողությունը կատարված կլինի։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշխաբադում «Կասպյան հնգյակի» հետ հանդիպման ժամանակ արդեն իսկ հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը» իրականություն է։ Որքան էլ Հայաստանի իշխանությունները փորձում են հերքել, նշել, թե եռակողմ համաձայնություններում նման պայմանավորվածություն չկա, ակնհայտ է, որ Հայաստանը խուսանավելու քիչ հնարավորություններ ունի և ի վերջո ստիպված է լինելու ընկրկել ճնշումների առջև։ 

Հարություն Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular