ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունիսի 30)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Գվատեմալա՝ Բանակի օր, Դանիա՝ Ալեքսանդրա արքայադստեր ծննդյան օր, Կոնգո՝ Անկախության օր, Սուդան՝ Հեղափոխության օր, Բելոռուս՝ Տնտեսագետի օր, Սալվադոր՝ Բանկային աշխատողի օր։

 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1895 –ծնվել է  վիրաբույժ Ռուբեն Յոլյանը։

1922– ծնվել է նկարիչ, լրագրող Ժակ Իխմալյանը։

1944 –վախճանվել է թատրոնի և կինոյի դերասան Համբարձում Խաչանյանը, որի հայտնի դերերից են Բադալը «Նամուս» ֆիլմում և Դարչոն «Պեպո» ֆիլմում։

1945 —ԽՍՀՄ-ում վերականգնել են աշխատանքային արձակուրդները։

1954– ծնվել է Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։

1956-թերթերում հրապարակվել է ԽՄԿԿ Կենտկոմի «Կուլտի պաշտպանմունքի և դրա հետևանքների վերացման մասին» որոշումը։

1994 —Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Քուվեյթի հետ։

2005-Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել են խորհրդարանի ղեկավար մարմինները:

2012- Երևանի Կասյան փողոցում վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը գործել է շաբաթ և կիրակի օրերին:

2018- Ոստիկանությունը պահպանության տակ է առել Մանվել Գրիգորյանին և նրա հարազատներին պատկանող տները, իսկ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1109 —վախճանվել է Լեոնի և Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո 6-րդ Խիզախը։

1520 —իսպանացի կոնկիստադորները նահանջել են Տենոչտիտլանից, այդ գիշերը հայտնի է «Թախիծի օր» անվանմամբ։

1736 —ռուս-թուրքական պատերազմի ժամանակ կապիտուլյացիայի է ենթարկվել Ազով քաղաքի թուրքական կայազորը, Ազովը վերջնականապես միացվել է Ռուսական կայսրությանը։

1748 —ծնվել է ֆրանսիացի աստղագետ և գեոդեզիստ Ժան-Դոմինիկ Կասսինին, որը հայտնի է որպես Ֆրանսիայի առաջին ամբողջական քարտեզի կազմող։

1810 —Նապոլեոնը օկուպացված Հոլանդիան միացրել է Ֆրանսիական կայսրությանը։

1889 —Փարիզյան խաղաղության համաժողովում ստեղծվել է Միջխորհրդարանական միությունը։

1893 —ՀԱՀ-ի Յախերսֆոնտեյն հանքում գտնվել է 995 կարատանոց «էկսելսիոր» ալմաստը։

1894– բացվել է Լոնդոնի Թաուեր բացովի կամուրջը։

1905– Ալբերտ Էյնշտեյնը հրապարակել է Հարաբերականության տեսությունը։

1908–Սիբիրի կենտրոնական հատվածում, Տունգուսկա և Լենի միացման հատվածի շրջանում ընկել է հանրահայտ Տունգուսյան երկնաքարը։

1913 —սկսվել է երկրորդ բալկանյան պատերազմը։

1925 –ծնվել է  շվեյցարացի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Ֆիլիպ Ժակոտեն։

1934- Գերմանիայում Հիտլերի հրամանով էսէսի ջոկատները անսպասելի հարձակում են սկսել գրոհային ջոկատների վրա, որի արդյունքում գրոհայինների ղեկավար Էրնստ Ռյոմը և այլ հրամանատարներ գնդակահարվել են առանց դատ ու դատաստանի։

1935 —Մոսկվայում տեղի ունեցած շքերթի ժամանակ Ստալինին առաջին անգամ անվանել են «պիոներների լավագույն ընկեր»։

1936 —վաճառքի է հանվել Մարգարետ Միտչելլի «Քամուց քշվածները» վեպի առաջին հրատարակությունը։

1948 — «Bell Laboratories» ընկերության գիտնական աշխատակիցներ Ուիլյամ Շոկլին, Ուոլտեր Բրատտեյնը և Ջոն Բարդին հայտարարել են տրանզիստորի հայտնագործման մասին լուրը։

1960– Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը Բելգիայից։

1964 —ստացվել են Լուսնի առաջին լուսանկարները մոտ տարածությունից։

1966– ծնվել է ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը։

1971 —վթարվել է  «Սոյուզ-11» կառավարվող տիեզերանավը, անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։

1972– առաջին անգամ կիրառվել է կոորդինացիոն վայրկյանը։

1993 —մոսկովյան միջբանկային արտարժույթային բորսայում դոլարի փոխարժեքը առաջին անգամ գերազանցել է հազար ռուբլու սահմանը և կազմել 1024 ռուբլի մեկ դոլարի դիմաց։

1997 —Մեծ Բրիտանիայում հրատարակվել Հարրի Պոտերի մասին առաջին գիրքը՝ «Հարրի Պոտերը և փիլիսոփայական քարը»։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular