ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բերձորի ճանապարհը փակելու դեպքում Արցախի եւ Հայաստանի միջեւ կապը կտրվելու է. Հոխիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե այժմյան գործող միջանցքը հանձնվի Ադրբեջանին, ապա ադրբեջանցիները գալու են , նստեն այն վայրում, որտեղ հիմա բնակիչներն իրենց կովերն են արածացնում, այսինքն՝ Տեղ գյուղը զրկվելու է իր մշակովի հողատարածություններից։ Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, Սարյանի անվան պուրակում քննարկման ժամանակ ասաց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։

Նա նշեց, որ ճանապարհի» թեմայով վարչապետի աշխատակազմն իրեն արձագանքել է, նա ընթերցեց պատասխանը. «Արցախի եւ Հայաստանի միջեւ կապը կտրվելու է։ Արցախի եւ Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկները։ Այստեղ սուտ կա, որովհետեւ Արցախի կողմից առաջարկ չի ներկայացվել։ Երկրորդ՝ հայտնում ենք, որ Արցախը Հայաստանին կապող նոր երթուղին անցնելու է նախկին ԼՂԻՄ վարչական  տարածքից դուրս գտնվող տարածքներով։ Լաչինի միջանցքի նոր երթուղին պիտի անցնի ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուերի վերահսկողությանը, իսկ ներկայիս երթուղու այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ վարչական տարածքում. այսինքն՝ Բերձոր, Աղավնոն եւ այլն, ադրբեջանական կողմի վերահսկողությանը։ Ինչ վերաբերում է Սյունիքի մարզի Կոռնիձոր վարչական տարածքին՝ տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմն աշխատանքները կատարում է իր տարածքում, այսինքն՝ Աղավնո գետից այն կողմ ՀՀ իշխանությունը համարում է, որ դա Ադրբեջանի տարածքն է։ Այդ 6,5 կմ ճանապարհը Կոռնիձորից մինչեւ Աղավնոյի ափը կառուցելու համար հայկական կողմ հայտարարել է մրցույթ մայիսի 17-ին, այսինքն՝ եթե Ադրբեջանը արդեն շինարարությունն ավարտում է, հայկական կողմը դեռեւս մրցույթի ամփոփոխում էլ չի արել»։

Հոխիկյանը նշեց, որ ադրբեջանցիները ճանապարհը կառուցելով եկել ու կանգնել են անմիջապես Աղավնո գետի վրա, եւ իրենք երկու պայման են առաջ քաշում այժմյան բանակցություններում. «Իրենք ներկայացնում են՝ Ադրբեջանը կատարել է իր առաջ դրած պատասխանատվությունը՝ կառուցելու նոր ճանապարհ, հետեւաբար, քանի որ հայկական կողմը չի կառուցել ոչ մի բան, ապա դա իրենց հետաքրքիր չի, իրենք մտնելու են Բերձոր, որովհետեւ ունեն այդպիսի պայմանավորվածություն»։

Ըստ նրա՝ այստեղ չի կարող արգելք հանդիսանալ անգամ ռուսական կողմը, քանի որ կա Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություն. «Մենք կանգնելու ենք մի աղետալի իրավիճակի առաջ, որ Բերձորի ճանապարհը կփակվի, որովհետեւ այնտեղ կլինեն ադրբեջանցիներ, իսկ նոր ճանապարհ չի լինելու։ Այս համատեքստում Արցախի եւ Հայաստանի միջեւ կապը կտրվելու է։ ՀՀ իշխանությունը որեւէ նոր մանիպուլյացիա կհորինի, կամ գուցե արագ սկսեն ինչ-որ մի բան կառուցել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular