ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային ժողովը գլխավոր դատախազ է ընտրում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային ժողովն այսօր ընտրում է նոր Գլխավոր դատախազ։ Խորհրդարանը միայն երեկ էր ավարտել արտահերթ նիստը, որի ընթացքում Վճռաբեկ դատարանի երկու պալատների նոր դատավորներ ընտրեց։ Մինչև այսօր տեղեկություն չկա նոր արտահերթի մասին, միայն առավոտյան Ազգային ժողովի խորհուրդը հապշտապ նիստ է գումարել, որոշում է կայացրել արտահերթ նիստն անցկացնել հենց այսօր։

Նիկոլ Փաշինյանը շտապում է, ցանկանում է իր օգնական Աննա Վարդապետյանին նշանակել Գլխավոր դատախազի պաշտոնում։ Դրանից հետո նաև կազատվի նրա ձեռքերը գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ինչ-որ մի տեղ տեղավորելու համար։ Թեև Փաշինյանն առանձնապես խանդավառված չէ Արթուր Դավթյանի գործունեությամբ Գլխավոր դատախազի պաշտոնում, հրաշալի հասկանում է, որ Արթուր Դավթյանը ամբողջությամբ գտնվում է իր վերահսկողության տակ և չի կարողանա այլ սեպարատ գործողությունների գնալ։

Այս առումով Դավթյանի թեկնածությունը իդեալական է համարվում հենց Բարձրագույն խորհրդի նախագահի պաշտոնում։ Ի պաշտոնե լինելով Գլխավոր դատախազ՝ նա շփվել է դատավորների հետ, հրաշալի գիտի նրանց գործունեությունը և կարող է բավական արդյունավետ վերահսկողություն իրականացնել, ի տարբերություն Գագիկ Ջհանգիրյանի, ով գտնվում է իշխանական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի վերահսկողության տակ և ցանկացած պահի կարող է տհաճ անակնկալներ մատուցել Նիկոլ Փաշինյանին։ Հենց սա է ամբողջ խնդիրը, որ Փաշինյանը ցանկանում է փոխել Ջհանգիրյանին։

Ի դեպ Ջհանգիրյանը օրերս Ռուբեն Վարդազարյանին ԲԴԽ նախագահի պաշտոնից ընդհանրապես հեռացնելուց հետո, մտադիր էր հենց նույն օրը կամ հաջորդ օրը ԲԴԽ նիստ գումարել, առաջադրել իր թեկնածությունը և պարտադրել, որ իրեն ընտրեն, որպեսզի կարողանան Նիկոլ Փաշինյանին զրկել խուսանավելու հնարավորությունից, սակայն ԲԴԽ անդամներին կտրուկ զգուշացրել է առայժմ ձեռնպահ մնալ գործողություններից՝ կապված աղմկահարույց ձայնագրությունների հետ, մինչև որ այդ ձայնագրության քննության ավարտը։

Փաշինյանը նաև դժգոհ է Ջհանգիրյանի գործողություններից, որ նա տորպեդահարում է Արդարադատության նախարար, Փաշինյանի սիրելի Կարեն Անդրեասյանի գործունեությունը, մի շարք դատավորների կարգապահական վարույթների հարցում:

Արմեն Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular