ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կկայանա Բայդեն-Էրդողան հանդիպում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հունիսի 29-ին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին ասված է երեքշաբթի Սպիտակ տան կողմից տարածված հաղորդագրությունում։

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ, որի ընթացքում հույս է հայտնել հանդիպել նրա հետ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Էրդողանը, նախքան Իսպանիա թռչելը, ասել էր, որ իր հետ հեռախոսազրույցների ընթացքում Բայդենը ցանկություն է հայտնել հանդիպել երեքշաբթի երեկոյան կամ չորեքշաբթի։ Թուրքիայի ղեկավարը պատասխանել է, որ համաձայն է նման հանդիպում անցկացնել։

Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան չի աջակցի Ֆինլանդիայի և Շվեդիայի՝  ՆԱՏՕ-ին անդամակցելուն, քանի դեռ նրանք չեն որոշել իրենց վերաբերմունքը ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ։ Թուրքիան ահաբեկչական է համարում Քրդստանի աշխատավորական կուսակցությունը,  Սիրիայի ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը և «FETO կազմակերպությունը»։

Սակայն հունիսի 28-ին Իսպանիայի մայրաքաղաքում բանակցություններ են տեղի ունեցել Էրդողանի, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի, Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի միջև։ Արդյունքում երեք պետությունների ղեկավարների ներկայությամբ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարները հուշագիր են ստորագրել, որով Շվեդիային և Ֆինլանդիային թույլ են տալիս անդամակցել ՆԱՏՕ-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular