ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


4 հիվանդություն, որոնք շատ դժվար են ախտորոշվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երբեմն առաջին հայացքից «ամենասովորական» հիվանդությունները շատ դժվար են ախտորոշում։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հիվանդություններ, որոնք ախտորոշելիս բժիշկները հաճախ սխալվում են

Հիպոտերիոզ

Դեպրեսիա ունեցող շատ հիվանդներ իրականում տառապում են հիպոտերիոզից՝ վիճակ, որի դեպքում վահանաձեւ գեղձը բավականաչափ հորմոններ չի արտադրում մեր մարմնի տարբեր համակարգերի աշխատանքի համար։ Այդ հորմոնների պակասը, իրոք, կարող է դեպրեսիայի նշաններ բերել՝ քնկոտություն եւ անգամ մշտական ցրտի զգացում։ Սակայն նման հիվանդներին բուժել պետք է ոչ թե դեպրեսիայից, այլ սկզբնական հիվանդությունից։

Աղիների խնդիրներ

Գրգռված աղիների համախտանիշն ուղեկցվում է փքվածությամբ, քրոնիկ լուծով կամ առանց ակնհայտ պատճառների որովայնի ցավերով։ Սակայն այդ բոլոր նշանները բնորոշ են նաեւ ցելիակիային, որը գլյուտենի հանդեպ օրգանիզմի իմունային ռեակցիան է։ Ցելիակիայով հիվանդ մարդկանց իզուր բուժում են գրգռված աղիների համախտանիշից։ Մյուս կողմից ցելիակիան իրականում ավելի հազվադեպ է հանդիպում, քան համարվում է։

Ուռուցքներ

Դաշտանի խանգարում, քրտնարտադրություն, որովայնի փքվածություն, քաշի ավելքացում, տրամադրության տատանում, սրանք դաշտանադադարի դասական նշաններ են թվում։ Բայց դրանք բնորոշ են նաեւ որոշ օնկոլոգիական հիվանդությունների՝ ձվարանների քաղցկեղին, լիմֆոլեյկոզին, արդյունատար համակարգերի եւ գեղձերի քաղցկեղին։ Այդ հիվանդությունները նույնպես կարող են գիշերային քրտնարտադրություն եւ դաշտանադադարին բնորոշ այլ նշաններ բերել։

Հոգնածության պատճառներ

Հիվանդություններ շատ մեծ ցուցակ կա, որը սովորաբար սխալմամբ ընդունում են սովորական հոգնածության փոխարեն։ Դրանց թվում՝ քաղցկեղային հիվանդություններ, միջատներով տարածվող Լայմի հիվանդություն, լյարդի հիվանդություններ, օրինակ, հեպատիտ С–ն։ Ցավոք, հաճախ հիվանդները ոչինչ չեն իմանում իրենց հիվանդության մասին, մինչեւ  լյարդն ամբողջովին քայքայվում է։

 

NEWS.am Medicine

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular