ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում տենդի նոր վտանգավոր շտամ է հայտնաբերվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի հարավում հայտնաբերել են Կոնգո-ղրիմյան հեմոռագիկ տենդի նոր շտամ։ Այս մասին նշել է Սեչենովի համալսարանի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի հարավում հայտնաբերվել է Կոնգո-ղրիմյան հեմոռագիկ տենդի (ԿՂՀՏ) վիրուսի նոր գիծ։ Հետազոտությանը մասնակցել են Սեչենովի համալսարանի, «Ռոսպոտրեբնադզոր»-ի Ստավրոպոլի հակաժանտախտային ինստիտուտի, Պաստերի անվան համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության ԳՀԻ-ի եւ «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության Կենտրոնական ԳՀԻ-ի աշխատակիցները»,- «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է համալսարանի մամուլի ծառայությունը։

Կոնգո-ղրիմյան հեմոռագիկ տենդը տարածված է Աֆրիկայի երկրներում, Բալկաններում, Մերձավոր Արեւելքում եւ Ասիայի մի շարք պետություններում։ Ռուսաստանում վիրուսը հանդիպում է գերազանցապես եվրոպական մասի հարավում, նշել են մամուլի ծառայությունում։

Հունիսի սկզբին Ռոստովի մարզում գրանցվել է Կոնգո-ղրիմյան հեմոռագիկ տենդից մահվան երկու դեպք։ Երկու դեպքում էլ հիվանդությունն առաջ է եկել տզի խայթոցից, տեղեկացրել է URA.RU-ն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular