ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ կլինի Ավինյանի մրցակիցը Երևանի ավագանու ընտրություններում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործող իշխանությունները շարունակում են լրջորեն քննարկել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։ Ամենայն հավանականությամբ Երևանի ավագանու ընտրությունները կկայանան արդեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Իշխանության թեկնածուն, ինչպես ավելի վաղ նշել էինք, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է։ Ընդ որում, մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունը քննարկում է ոչ թե «Քաղաքացիական պայմանագրի» անունով ընտրություններին մասնակցելու, այլ որևէ անշառ անունով ընտրություններին գնալու հարցը։

Գիտակցելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» բրենդը, ինչպես նաև «Իմ քայլը» անվանումը կորցրել են իրենց հեղինակությունը, լրջորեն քննարկվում է ընտրություններին, օրինակ, «Ավինյան» դաշինք անվանումով մասնակցությունը։ Սա, ի դեպ, ձեռնտու է նաև Փաշինյանին, պարտության դեպքում մեղքը ոչ թե ՔՊ-ի, այլ պայմանական «Ավինյան» դաշինքի վրա բարդելու համար։

Ի տարբերություն իշխանության, որը կողմնորոշվել է, ընդդիմությունն առայժմ վերջնականապես չի կողմնորոշվել, թե ի՞նչ է անելու Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակվելու պարագայում։ Ընդ որում կարծիքները լրջորեն տարբերվում են, ընդդիմության մի մասը բացարձակապես դեմ է ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելուն։ Շատերը նշում են, թե սա Նիկոլ Փաշինյանի օրակարգն է, դրանով ցանկանում է շեղել հանրության և ընդդիմադիր տրամադրված զանգվածի ուշադրությունը իր վրայից դեպի Երևանի ավագանու ընտրություններ։

Ընդդիմադիրների մի հատվածը նշում է, թե իմաստ չկա ռեսուրսները կենտրոնացնել Երևանի ավագանու ընտրությունների վրա, փոխարենը պետք է շարունակել փողոցով և այլ միջոցներով հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը իշխանությունից, դրանից հետո նոր մտածել մյուս մակարդակներում իշխանությունը վերցնելու մասին։

Ընդդիմության մեկ այլ հատվածն էլ լրջորեն լոբբինգ է անում ընտրություններին մասնակցելու անհրաժեշտության հարցով։ Նշում են, թե սա լրացուցիչ հնարավորություն է ընդդիմության համար, իշխանության իրական վարկանիշն ու դերը հանրության մեջ ցույց տալու, հատկապես արտաքին ճնշումների պարագայում, ընդգծում են, թե սա հնարավորություն է ընդդիմադիր պայքարը լրջորեն ռեստարտ անելու համար։ Ընդ որում քննարկվում են մի քանի թեկնածուների անուններ, ովքեր կարող են մրցակից լինել իշխանական թեկնածուին։

Մասնավորապես ընդդիմության մեջ խոսվում է Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարված Արթուր Վանեցյանի հավակնությունների մասին՝ նկատելով, որ Վանեցյանը բավական լուրջ մրցակից կարող է լինել իշխանական թեկնածուին։

Մանվել Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular