ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուլսարը կշահագործվի. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է «Ընդերքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը։ Աղմկահարույց նախագծի դեմ ամիսներ շարունակ պայքարում էին բնապահպանական  ՀԿ-ները՝ համարելով, որ «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ կատարելու նպատակն Ամուլսարի շահագործումն է։ Մայիսի 30-ին էլ դիմել էին նախագահին՝ խնդրելով չստորագրել այն։ Սակայն Նիկոլ Փաշինյանի մոտ նախագահ աշխատող Խաչատուրյանը, փաստորեն, հարկ չհամարեց օգտվել սահմանադրական լիազորություններից՝ նախագիծն ուղարկել ՍԴ կամ չստորագրել՝ թողնելով, որ այն իրավունքի ուժով կյանքի կոչվի։ Բանն այն է, որ օրենսգրքում ներդրվել է նոր հոդված՝ 55.1, որը սահմանում է օգտակար հանածոյի արդյունահանման ժամկետի երկարաձգումն անհաղթահարելի ուժի հիմքով:

Ըստ այդմ՝ անհաղթահարելի են համարվում գործադուլները, տնտեսվարողից անկախ պատճառներով ծառայությունների ընդհատումները` էլեկտրամատակարարման, ջրամատակարարման եւ այլ դեպքերը, հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաեւ պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, անկարգությունները, ապստամբությունը եւ այլն։ Նախագծի անցումային դրույթներով էլ նորմը հետադարձ ուժ է ստանում եւ տարածվում է 4 տարի առաջ անհաղթահարելի ուժի հիմքով խնդիրներ ունեցած ընդերքօգտագործողների վրա:

Հիշեցնենք․ Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը դադարեցվել էր 2018-ին, երբ Ջերմուկի բնակչությունն ակտիվիստների հետ միասին փակել էր հանք տանող ճանապարհը եւ թույլ չէր տալիս աշխատողներին տեղում հանքարդյունահանման գործողություններ իրականացնել:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular