ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի վերջո, մանդատից կհրաժարվի՞ քպական պատգամավորը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունիսի 19-ին Ապարանում տեղի ունեցած սպանությունների թեման իշխանությունները փորձեցին «ջրել» և իրենցից հեռացնել, սակայն լրատվամիջոցները նշում էին, որ այդ իրադարձությունների գլխավոր գործող անձինք ԱԽ քպական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի ու Արագածոտնի քպական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատներն են եղել: Ավելին, կրակոցների հետևանքով մահացածների ու տուժածների հարազատները շաբաթ օրը բողոքի ակցիա իրականացրեցին Ապարանի ոստիկանության դիմաց՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել նշյալ պաշտոնյաներին ու նրանց ազգականներին։ Սպանվածներից մեկի հորեղբայրը նույնիսկ պնդել էր, որ պատգամավոր Մաթևոս Ասատրյանն ու նրա եղբորորդին «անձամբ մասնակից են եղել, կազմակերպիչ են եղել»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ՔՊ-ում բուռն քննարկում է եղել, և Մաթևոս Ասատրյանին ասվել է, որ ամեն դեպքում գուցե մանդատից հրաժարվելու կարիք լինի, եթե, ի վերջո, հնարավոր չլինի թեման իրենցից հեռացնել: Մեր աղբյուրները նշում են, որ հատուկ շեշտվել է, թե այս դեպքում թիրախում են հայտնվում ՔՊ-ն ու անձամբ վարչապետը: Ուրեմն, պետք է առնվազն քաղաքական պատասխանատվության խնդիր լուծվի, ինչպես, օրինակ՝ 2014 թվականին եղավ Ռուբեն Հայրապետյանի դեպքում «Հարսնաքարի» իրադարձությունների ֆոնին:

Այն ժամանակ էլ կարող էին թիրախավորվել ՀՀԿ-ն ու անձամբ նախագահ Սերժ Սարգսյանը, և Հայրապետյանը մանդատը վայր դրեց, քանի որ, թեպետ անձամբ «Հարսնաքարում» չէր եղել, սակայն համալիրն իրենն էր, իսկ անվտանգության աշխատակիցները փաստացի համարվում են իր աշխատակիցները։ Ապարանի դեպքում իրադարձությունները կապվում են ոչ միայն քպական պաշտոնյաների ազգականների հետ, այլև, ինչպես նշեցինք, ականատեսները պնդում են, որ Ասատրյանն անձամբ է ներկա եղել։

Ավելին, Ապարանում խոսում են, որ նա այստեղ շատ մեծ ազդեցություն ունի, յուրատեսակ «ֆեոդալ» է, վախի մթնոլորտում է պահում բնակչությանը և իշխանության համար Ապարանի մասով հիմնական հարց լուծողն է։ Ասում են՝ այստեղից էլ գալիս է Մաթևոսի համարձակությունը. նա, մեր աղբյուրների փոխանցմամբ, հրաժարվում է մանդատը դնելու թեման առհասարակ քննարկել՝ ասելով, որ ՔՊ-ի համար անգամ Փաշինյանը այնքան չի արել, որքան ինքն ու իր եղբայրը, որը Ապարանի «ջրմուղի» պետն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular