ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս խաղալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակության հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին Երևանում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որն աչքի ընկավ բավական ուշագրավ իրադարձությամբ։ Նիկոլ Փաշինյանը հենց նիստի սկզբում հավանեց սեղանի դրած գրիչը և բացահայտ գրպանեց այն։ Լրատվամիջոցները իրենց ուշադրությունը շեղեցին Նիկոլ Փաշինյանի հենց այս արարքի վրա, իսկ իրականում այս նիստի օրակարգի քննարկվող հարցերի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բառ անգամ չասացին։

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն, օրինակ, նշում է, թե հոգաբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարևոր թեմա՝ ինչպես է բաշխվել 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմի համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած շուրջ 100 միլիոն դոլարը, որն է եղել դրա արդյունավետությունը, և երկրորդ՝ քանի միլիոն ԱՄՆ դոլարի համահայկական ներդրում է Նիկոլ Փաշինյանը հայրենիքի հետ հանձնել, գուցե վաճառել թշնամուն։

Այս հարցերն, իհարկե, 44-օրյա պատերազմից հետո հուզում են հանրությանը։ Մինչ օրս «Հայաստան» համահայկական հիմնադրամը հոդաբաշխ որևէ բացատրություն չի տվել, թե ի՞նչ է արվել այդ գումարի հետ, ինչո՞ւ է այն փոխանցվել կառավարությանը և ի՞նչ նպատակների համար է ծախսվել։

Այդուհանդերձ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակի համար մեղավորության իր որոշակի բաժինն ունի նաև ընդիմությունը։ Այդ հարցերը կարող էին նախկին նախարարները կամ վարչապետերը տալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի խորհրդի նիստում։

Ռոբերտ Քոչարյանը, նշենք, հայտարարություն տարածեց, որ դուրս է գալիս հոգաբարձուների խորհրդի կազմից, Սերժ Սարգսյանը և մյուս այլ ընդդիմադիր տրամադրված անդամներ ընդհանրապես չեն մասնակցել խորհրդի նիստին, մինչդեռ կարող էին անձամբ ներկայանալ և այդ բոլոր հարցերը բարձրացնել Նիկոլ Փաշինյանի, Վահագն Խաչատուրյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և խորհրդի մյուս անդամների ներկայությամբ։

Ըստ էության, խորհրդի բազմաթիվ անդամներ Հայաստանից և արտերկրից ևս չեն բարձրացրել այս հարցերը, և Նիկոլ Փաշինյանն ու խորհրդի անդամները «ջանջիգյար» անելով քննարկել են հիմնադրամի հաշվետվությունը և փակել նիստը։

Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծախսերի արդյունավետության վերաբերյալ հաշվեքննիչ պալատը ուսումնասիրություն է իրականացնում և դեռևս չունի հաշվետվություն։

Ընդդիմությունն էլ ժամանակավոր քննիչ հանձնաժողով է ձևավորել Ազգային ժողովում, սակայն տևական ժամանակ նույնիսկ չի մասնակցում այդ նիստերին, այնքան, որ իշխանությունն ինքն է ստիպված ևս 6 ամսով երկարաձգել այդ հանձնաժողովի գործողության ժամկետը՝ ընդդիմությանը հրավիրելով քննարկել, թե ինչ է կատարվում։

Փաշինյանը այդ իրավիճակը անպայման օգտագործելու է իր քարոզչական նպատակների համար, նշելու, թե ընդդիմությունը հրաժարվում է գալ և սեփական հարցի վերաբերյալ որևէ հանգամանալից քննություն իրականացնել։ Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ձևավորված մթնոլորտը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքի մեր հայրենակիցների մոտ լրջագույն նստվածք է տվել և խաթարելու է առանձնակի կարևորություն ներկայացնող հիմնադրամի գործունեությունը։

Գևորգ Աբրահամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular