ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան հայտարարել է, որ ռուսական զորքը հրթիռակոծել է Կիևը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա առավոտյան հարձակման հետևանքով հրթիռը խոցել է ինը հարկանի շենքը, կան տուժածներ: Այս մասին հայտնում են երկրի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, գրում է korrespondent.net-ը։

Նշվում է, որ բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի մասին հաղորդագրությունը ստացվել է ժամը 06:29-ին։ Ուկրաինական կողմի պնդմամբ՝ հակառակորդի՝ ռուսական զորքի հրթիռակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել 9 հարկանի բնակելի շենքում՝ 7-րդ, 8-րդ և 9-րդ հարկերի մասնակի ավերածություններով։ Հրդեհը ընդգրկել է 300 քմ ընդհանուր տարածք։

Միջոցներ են ձեռնարկվում հրդեհը մարելու և մարդկանց փրկելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Կիևում կիրակի՝ հունիսի 26-ին, ուժեղ պայթյուններ են որոտացել։ Մայրաքաղաքի բնակիչները չորս պայթյուն են լսել, մասնավորապես՝ Շևչենկոյի շրջանում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular