ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավարտվել է դատապարտյալների հետ մարմնավաճառների ապօրինի տեսակցության գործով նախաքննությունը

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ 21.10.2016թ.-ին ծառայության վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Կատարված քննության արդյունքում բացահայտվել է, որ ՔԿ հիմնարկի` տեսակցությունների կազմակերպման և իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձինք ոլորտը կարգավորող իրավական ակտերի խախտմամբ մարմնավաճառներին ապօրինի տեսակցության թույլտվություն են տրամադրել նշված հիմնարկի դատապարտյալների հետ:

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ մարմնավաճառ երեք աղջիկները 10.10.2016թ.-ին մեկ այլ դատապարտյալի դիմումի հիման վրա կարճատև տեսակցության պատրվակով մուտք են գործել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Սակայն պարզվել է, որ ՔԿ հիմնարկի պետի տեղակալ Կարապետ Մկրտչյանը և հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ Խաչիկ Խաչատրյանը, առանց օրենքով սահմանված անհրաժեշտ պայմանների, իրենց դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն օրը ուրիշ երեք դատապարտյալների հետ երկարատև տեսակցության ակնհայտ անօրինական թույլտվություն են տրամադրել մարմնավաճառներին: Արդյունքում, վերջիններս երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում փաստացի հանդիպել են դատապարտյալներ Կ.Հ.-ի, Պ. Մ.-ի և Ա. Գ.-ի հետ, որոնցից մեկը եղել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիր:

Այսպիսով, պաշտոնեական դիրքի չարաշահման համար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքներ են առաջադրվել Կարապետ Մկրտչյանին և Խաչիկ Խաչատրյանին: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular