ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապարանում կրքերը չեն հանդարտվում․ մարդիկ պահանջում են պատժել մեղավորներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին Ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել կալանավորել Ապարանի տարածքում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալված 32-ամյա Արմեն Հովհաննիսյանին։ Հիշեցնենք, Նիգավան գյուղի աղբանոցի տարածքում կրակոցներ էին հնչել, որի հետևանքով 2 մարդ մահացել էր, ևս 5-ը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Դեպքից անմիջապես հետո տեղեկություն տարածվեց, թե դրա մեջ մասնակից են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պատգամավոր Ասատուր Մաթևոսյանի և Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատները։ Ընդ որում նույնիսկ պաշտոնական հաղորդագրությունների մեջ նշվում էր, որ Արմեն Հարությունյանը մենակ չի եղել, նրա հետ եղել են իր եղբայրը և տարբեր անձինք, որոնք էլ մասնակցել են հրազենի և սառը զենքի կիրառմամբ այդ ծեծկռտուքին և հաշվեհարդարին։

Գործող իշխանությունները ընդամենը կալանավորել են 1 մարդու։ Քննությունն առայժմ ընթանում է, և այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Սակայն այն, ինչ կատարվում է դեպքի շուրջ, վկայում է՝ փաշինյանական վարչախումբն ամեն ինչ անում է գործը կոծկելու ուղղությամբ տանելու, ընդամենը մեկ մեղավոր նշանակելու և միայն նրան պատժելու ուղղությամբ։ Իսկ ՔՊ ներկայացուցիչներին ընդհանրապես արանքից հանելու որոշումը կայացված է ամենաբարձր մակարդակով։

2018 թվականին իշխանության գալով օրենքի և իրավունքի գերակայության կարգախոսներով՝ Նիկոլ Փաշինյանը վաղուց գերազանցել է իր բոլոր նախորդներին հակաօրինական գործողություններով, իսկ նրա յուրայինները բազմիցս հայտնվել են տարբեր քրեական պատմություններում և բոլոր դեպքերում ջրից չոր դուրս եկել։

Հայաստանը Սիցիլիայի կամ 30-ականների Չիկագոյի վերածած Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի խրատվում, շարունակում է նույն կերպ երկիրը տանել հակաօրինականության ճանապարհով, իսկ նրա կողմնակիցները առաջիկայում ավելի ու ավելի են լկտիանալու, հանրության հետ հարաբերվելու զենքով և քրեական պատկերացումներով։ Ի դեպ, «Քրեական ենթամշակույթի մասին» օրենքի ընդունումից հետո հույսեր էին արթնացել, թե այս իշխանությունը ի վերջո մտադիր է պայքարել նման դրսևորումների դեմ։ Պարզվեց՝ օրենքը օրենք, սակայն այս իշխանությունները որևէ բանով չեն տարբերվում քրեական հանցագործներից։ Իսկ մարդիկ ստիպված են կրկին բողոքի իրենց ձայնը բարձրացնել։ Այսօր Ապարանում արյունալի միջադեպից զոհվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացրել իշխանությունների դեմ, պահանջել գործի արդարացի քննություն և մեղավորների իրական պատժում։

Նարեկ Խաչատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular