ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաչե Թովմասյանը՝ դստեր ծննդյան եւ «Քարե դարդ» սիթքոմի լոսանջելեսյան համերգի մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս վիտամինցի Վաչեի կյանքում լուրջ փոփոխություն տեղի ունեցավ: Հունվարի 25-ին ծնվեց նրա եւ կնոջ՝ Գայանե Մանուկյանի առաջնեկը: Աղջկան կնքեցին Միա անունով: Armtimes.com-ի հետ զրույցում դերասանը կիսվեց զգացողություններով:

«Խառը զգացողություններ ունեմ՝ իրարամերժ, հիացմունքի, պատասխանատվության զգացում: Արդեն 30 տարեկան եմ, գիտակցված գնացինք երեխա ունենալու քայլին, ու շատ սպասված էր: Ամեն ինչ լավ է: Հիացած եմ: Էուֆորիայի մեջ եմ»,- ասաց նա:

Վաչեն պատկերացնում է, թե ինչպիսի հայր է լինելու: Նա լինելու է ոչ շատ խիստ, ոչ էլ ամեն ինչ թույլատրելու է Միային: Ընդգծում է, որ իր ու կնոջ համար երեխային ճիշտ դաստիարակություն տալը շատ կարեւոր է:

«Չեմ կարծում, որ երես տամ, բայց չեմ էլ կարծում, որ կկարողանամ շատ խիստ լինել. էմոցիոնալ մարդ եմ: Պետք է ամեն ինչ անենք, որ դաստիարակության հարցում թույլ չլինենք»,- ասաց նա:

Վաչեն եւ Գայանեն չեն սահմանափոկվելու 1 երեխայով: Նրանք ցանկանում են, որ տանը շատ երեխաներ լինեն:

«Ամենաքիչը 3 երեխա: Առաջինը հենց աղջիկ էի ուզում, ու շատ ուրախ եմ: Հիմա արդեն տղա եմ ուզում երեկվանից (ծիծաղում է)»,- ասաց նա:

Վաչեն չի մոռանում աշխատանքի մասին: Այս շրջանում ընթանում են «Քարե դարդ» սիթքոմի 4-րդ եթերաշրջանի սցենարային աշխատանքները, եւ շուտով կսկսվեն նկարահանումները: Բացի այդ՝ հեռուստանախագծի անձնակազմը պատրաստվում է արտասահմանյան շրջագայության:

«Մայիսի 21-ին ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, համերգ ենք ունենալու՝ «Քարե դարդ» շոու, ու դրա սցենարային աշխատանքներն են նաեւ հիմա ընթանում: Դրանք սկսել էինք ամռանը: Հիմա արդեն վերջնական տեսքի ենք բերում, որ սկսենք փորձերը: Կարծում եմ՝ լոսանջելեսյան ներկայացումից հետո նաեւ Հայաստանում կունենանք ներկայացումներ, որպեսզի մեզ սիրողները կարողանան նաեւ այստեղ մեզ նայել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ կան նաեւ այլ պրոեկտներ, որոնց մասին առայժմ չի ցանկանում խոսել:

«Քարեն դարդ»-ի 2-րդ եթերաշրջանից բացակայում է գլխավոր կերպարներից մեկին՝ Գոգոյին, մարմնավորող Արմուշը: Նա մեկնել էր ԱՄՆ հոր կողքին լինելու համար, քանի որ նա առողջական խնդիրներ ուներ: Վաչե Թովմասյանը նշում է, որ համերգին Արմուշը կմասնակցի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular