ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքե՞ր են ժողովրդի հաշվին գերշահույթներ ստանում ու կապիտալ կուտակում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գաղտնիք չէ, որ համաշխարհային տնտեսությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած։ Եվ քանի որ համաշխարհային տնտեսությունում պետությունները մեկը մյուսի հետ սերտորեն կապված են տարբեր թելերով, ապա արտաքին աշխարհում տեղի ունեցող երևույթները չեն կարող շրջանցել նաև Հայաստանը։ Իսկ մեզ մոտ գնաճ է, որ արձանագրվում է, ընդ որում՝ ամենօրյա ռեժիմով, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գծով: Իսկ դա, բնականաբար, մեծապես ազդում է բնակչության կենսամակարդակի վրա: Սակայն այստեղ շատ ավելի կարևոր է, որ Հայաստանում գները շատ տարօրինակ «պահվածք» են դրսևորում։

Օրինակ՝ օրերս լրատվամիջոցների ուշադրությանն է արժանացել այն հարցը, որ արտաքին շուկայում ձեթի ու շաքարավազի գները քիչ թե շատ կայունացել են, սակայն Հայաստանում դրանց գները շարունակում են աճել։ Ընդ որում, սրան գումարենք, որ շաքարավազի ու ձեթի գներն աճում են այն պարագայում, երբ մեր երկիրը հիմնականում ներկրում է այդ ապրանքները, իսկ շարունակաբար դրամն արժևորվում է դոլարի նկատմամբ։ Նույնը վերաբերում է նաև ներմուծվող այլ ապրանքներին:

Այնինչ, դոլարի փոխարժեքի նվազման, առավել ևս՝ արտաքին շուկայում դրանց գների կայունացման, որոշ պարագաներում՝ նվազման դեպքում դրանք ավելի էժան պետք է հայտնվեին հայկական շուկայում։ Այլ կերպ ասած՝ շուկայի ինքնակարգավորման դեպքում առաջին անհրաժեշտության սննդամթերքի տեսակների գները ոչ թե պետք է աճեին, այլ որոշակիորեն նույնիսկ իջնեին։ Մյուս կողմից էլ՝ դոլարի փոխարժեքի նվազումը պետք է ընդհանուր պայմաններ ստեղծեր գնաճը զսպելու համար, բայց հակառակն է տեղի ունենում։ Ընդհանրապես, Հայաստանում «ընդունված» պրակտիկա է, «դրսում» գների մի փոքր բարձրացման կամ դոլարի արժևորման դեպքում մեզ մոտ ապրանքները թանկանում են աննկարագրելի տեմպով, բայց հակառակ պրոցեսներին մեր գները չեն արձագանքում: Ուստի, պատահական չեն հանրության շրջանում խորացող այն կասկածները, որ գործ ունենք արհեստական թանկացումների հետ։

Հիմա էլ հո չենք կարող ասել՝ նախկիններն են մեղավոր: Իսկ գուցե այսպիսի իրավիճակը շուկայում մրցակցության բացակայության և իշխանությունների հովանավորությունը վայելող որոշ քպական ու քպամերձ շրջանակների ու օլիգարխների «գործունեության» հետևա՞նք կարող է լինել։ Նույնը վերաբերում է նաև տարադրամի փոխարժեքների տատանումներին։ Օրինակ՝ երկու օրվա ընթացքում դոլարը հանկարծ կարող է մոտ 20 դրամով արժևորվել, ապա կտրուկ իջնել 30 դրամով ու այդպես շարունակ։ Բազմաթիվ մասնագետների կարծիքով, այսպիսի տատանումները նորմալ չեն և չեն համապատասխանում փոխարժեքի շուկայում տիրող իրական տրամադրություններին։ Արդյունքում նորից հանրության շրջանում խոր կասկածներ են առաջանում, որ առանձին քպական «շուստրիներ» ու իշխանամերձ որոշակի շրջանակներ փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից և արագորեն ինչքան հնարավոր է շատ կապիտալի կուտակման հարց լուծել, քանի որ... ինչ իմանաս՝ վաղն ինչ կլինի։

Վերջնարդյունքում, մեծ վնասներ են կրում մնացյալ գործարարները, հատկապես արտահանողները: Սակայն ամենածանր բեռը շարունակում է մնալ ժողովրդի՝ հասարակ սպառողների ուսերին, ովքեր ստիպված են չափից ավելի թանկ գին վճարել գնած ապրանքների և ծառայությունների համար այն պարագայում, երբ իրենց եկամուտները՝ աշխատավարձերն ու թոշակները, մնացել են նույնը։ Մի խոսքով, էլի մի փոքր հատված շարունակում է հարստանալ բոլորիս հաշվին՝ հիմքում ունենալով ընտրություններում ստացած քվեները: Ասել են, չէ՞, ունենք ժողովրդի քվեն, ինչ ուզենք, կանենք...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular