ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրով-Բայրամով մամլո ասուլիսից ստացա շատ ծանր տպավորություն. Արմեն Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լավրով-Բայրամով մամլո ասուլիսից ստացա շատ ծանր տպավորություն: Այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է Ֆեյսբուքյան իր էջում.

«Տարածաշրջանային և գլոբալ զարգացումների հորձանուտում մեզ շարունակում է ղեկավարել Հայաստանի շահերը նենգաբար մսխող և վաճառող վարչախումբը՝ գերագույն կապիտուլյանտի գլխավորությամբ:

Փաստեր, որոնք անհերքելի են:

1. ՌԴ ԱԳ նախարար Լավրովը Բաքվում հայտարարել է, որ պատերազմից հետո իրավիճակ է փոխվել և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված «փաստաղթերը մնացել են հետեւում»:
ՍԱԿԱՅՆ:
Պատերազմից կես տարի անց էր, 2021 թվականի ապրիլի 13-ին, երբ համանախագահների տարածած համատեղ հայտարարությունում շեշտվում էր վերջնական համապարփակ և կայուն կարգավորման կարևորությունը՝ «կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա»:

2. Լավրովը Բաքվում հայտարարել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարել է» Արևմուտքի նախաձեռնությամբ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր:
ՍԱԿԱՅՆ:
Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ամիս ու կես անց էր, երբ 2022 թվականի ապրիլի 19-ին ՌԴ նախագահի և ՀՀ «վարչապետի» համատեղ հայտարարության 24-րդ կետով շեշտվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «ինստիտուտի փորձի և ներուժի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համահունչ»:

3. Լավրովը Բաքվում չօգտագործեց «Լեռնային Ղարաբաղ» (փոխարենը՝ Ղարաբաղ), «կոնֆլիկտ» (փոխարենը՝ հետկոնֆլիկտային իրավիճակ), «պատերազմ» (փոխարենը` իրադարձություններ) եզրույթները:
ՍԱԿԱՅՆ
Նույն ՌԴ ԱԳ նախարարը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո դրանք քանիցս օգտագործել է (բազմաթիվ հղումները կգտնենք համացանցում):

Արձանագրում։

Հայկական կողմն այս ընթացքում կրկին մսխել է ռազմավարական դաշնակցի հետ ունեցած քաղաքական համաձայնություններն ու փոխըմբռնումը, չի կապիտալիզացրել դրանք բարձրագույն և բարձր մակարդակներում երկկողմ շփումներում շնորհիվ:

Ըստ ամենայնի, պատճառը կամ Նիկոլի աշխարհաքաղաքական արկածախնդրությունն է, կամ Ալիեւի պահանջներն ու մոտեցումները կուրորեն որդեգրելու Նիկոլի անասնական ռեֆլեքսների հասած պարտվողականությունը։

Ահա թե ինչու ենք պնդում, որ Նիկոլը պիտի հեռանա։ Ակնհայտ է, նրա պաշտոնավարման ամեն մի օր նոր կորուստներ եւ վնասներ է բերում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular