ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ադրբեջանական կարգավորման ձգձգումը պարունակում է լուրջ ռիսկեր. Բայրամով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ձգձգումը պարունակում է լուրջ ռիսկեր։ Այդ մասին ուրբաթ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ միջպետական հարաբերությունների կարգավորման համար բոլոր եռակողմ հայտարարությունների (Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների) ամբողջական և խստիվ իրականացումը բացարձակապես անհրաժեշտ է, և սա է ամբողջ տարածաշրջանի զարգացման բանալին։ Միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացի ձգձգումը բերում է բացասական էֆեկտ՝ հղի լուրջ ռիսկերով»,- ասել է նա։

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու գործընթացը չի կարող դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ձևաչափի պատանդը, ասել է Բայրամովը։

«2022 թվականի փետրվարից հայտնի պատճառներով Մինսկի խմբի համանախագահների փոխգործակցության ձևաչափը լիովին կաթվածահար է եղել... Այս իրավիճակում ադրբեջանական կողմի դիրքորոշումն այն է, որ առաջնահերթ (Հայաստանի հետ հարաբերությունների) կարգավորումն է, տարածաշրջանում երկարաժամկետ, կայուն  խաղաղության ձեռքբերումը։ Եվ այս պրիզմայից գործընթացը չի կարող լինել ձևաչափի պատանդ։ Մենք չենք կարող կենտրոնանալ «գոյություն չունեցող» (չակերտները՝ Tert.am) ձևաչափի վրա»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։

Միաժամանակ Բայրամովը նշել է, որ ադրբեջանական կողմը չի հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ շփումներից և փոխգործակցությունից։ Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո միջնորդներին խնդրել են հետկոնֆլիկտային իրավիճակում գործողությունների ծրագիր ներկայացնել։

«Դրանից հետո Մինսկի խմբի հետ շփումները շարունակվել են ևս մեկ տարի, սակայն, ցավոք, համանախագահներից առաջարկներ չեն ստացվել»,- հավելել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular