ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գավառում հայտնի բախտագուշակ Վարսիկի հարսը պատմեց, թե ինչպես են իրեն տանը դաժան ծեծել. «Ականջիցս արյուն էր գնում, դեմքս կապտած էր» (Տեսանյութ)

ԻՐԱՎՈՒՆՔ

aravot.am-ը գրում է.

Այսօր կանանց նկատմամբ բռնության կանխարգելման թեմայով միջազգային համաժողովի ժամանակ Գավառում հայտնի բախտագուշակ Վարսիկի հարսը՝ Հասմիկ Խաչատրյանը պատմեց, թե ինչպես են իրեն խոշտանգել այդ ընտանիքում ու ինչ անելանելի վիճակում է եղել.

«18 տարեկանում ամուսնացել եմ իմ համագյուղացու հետ եւ 9 տարի համատեղ ապրել ենք, որի ընթացքում պարբերաբար տարիներ շարունակ ենթարկվել եմ բռնության: Դա եղել է ե՛ւ ֆիզիկական ծեծ, ե՛ւ հոգեբանական»: Սկզբում ամուսինը թույլ չի տվել նրան իր ընտանիքի անդամների, հարազատների հետ շփվել, մեկուսացրել է. «Երբ իրենք տանից դուրս էին գալիս ընտանիքով, դարպասը փակում էին ինձ վրա:

Դա ահավոր էր…Քեզ տան անդամ չեն համարում, չես զգում քեզ լիարժեք մարդ՝ այդ տան մեջ: Չնչին կենցաղային հարցերից ծեծում էր ամուսինս ու իրենց ընտանիքի անդամներն արդարացնում էին ամուսնուս, ասում էին, որ ես եմ հրահրել, դրա պատճառը ես եմ: Այն զգացողությունն էր, որ ես չեմ կարողանում այնպես անել, որ ընտանիքս խաղաղ ապրի»: Հասմիկն ասաց, որ ամուսնու ընտանիքը սպառնացել է, որ երեխաներին ձեռքից կվերցնի.

«Դա հնարավոր էր իրենց ընտանիքում, որովհետեւ Գավառում Վարսիկի անունը ծանոթ է ամեն տեղ եւ դա խնդիր չէր իրենց համար վերցնել երեխաներիս իմ ձեռքից: Տարիների ընթացքում ես սկսեցի անզորանալ, կարծում էի՝ դա է իմ ճակատագիրը:

Ծեծն ու ստորացումը սովորական էր արդեն իմ համար: Երբ ամուսինս տուն էր մտնում, ես վախից դողում էի, մտածում էի ինչ անեմ, որ նորից չծեծի…Ելք չկար, գյուղում ասում էին՝ եթե ամուսնացել ես, դա է քո ճակատագիրը, պիտի ապրես: 9 տարի հետո օրերից մի օր, երբ նորից ինձ դաժան ծեծեց՝ փախա տանից:

Դա իմ միակ հնարավորությունն էր, որովհետեւ ամուսինս կոտրել էր դարպասները, դարպաս չկար, տարել էին վերանորոգման: Ուղղակի փախել եմ տանից, որ չզգամ այդ ցավը, այն ֆիզիկական ցավը, որ նորից պիտի հարվածի: Վազում էի ու չգիտեի, թե ուր, որովհետեւ գյուղում ոչ ոք ինձ չէր պաշտպանի, ասում էին՝ եթե քո ընտանիքի ներսում է դա կատարվում, ոչ մեկի գործը չի, նույնիսկ՝ ծնողների»: Հասմիկ Խաչատրյանը պատմեց, որ ողջ գիշեր լուսացրել է դրսում, ի վերջո թաքնված տեղից դուրս է եկել, երբ ծնողները սկսել են որոնումները.

«Վախենում էի, ամաչում էի, որ ինձ ծեծում են: Տեղափոխվեցինք Երեւան՝ հիվանդանոց, որովհետեւ ականջիցս արյուն էր գնում, դեմքս կապտած էր: Ընդունարանում ինձ հարցրեցին՝ ինչի՞ հետեւանքով է, վախենում էի ասել, նույնիսկ վախենում էի իմ անուն-ազգանունն ասել, որովհետեւ գիտեի՝ բոլոր տեղերում ծանոթներ ունեն, իրենց համար դժվար չէր ինձ գտնելը»:

Հիվանդանոցում Հասմիկին «թեժ գծի» հեռախոսահամար են տվել, դիմել է ոստիկանություն. «Հաջորդ օրը Գավառի ոստիկանությունից ինձ զանգել էին ու համոզում էին, որ հետ արի, խաղաղվեք, ամեն ինչ կանցնի, ամուսինդ հանդարտվել է, խելոքացել է:

Միակ վերջին հույսս «թեժ գիծն էր»: Կանանց աջակցման կենտրոնին դիմելով՝ սկսել են դատական գործընթացները. «Ոստիկանության աշխատողների հեգնական ու ստորացուցիչ խոսքերը, առաջին ատյանի դատավորի մեղադրական հայացքն ու հարցադրումները, Վերաքննիչ դատարանի դատավորի ստորացուցիչ խոսքերն եմ հիշում, որոնք հիմա ծիծաղելի են. Դատավորը հարցրեց՝ այսինքն, մի կտոր հացի համա՞ր ես մնացել…

Միգուցե հա, հիմա կարող եմ պատասխանել՝ երբեմն կինը մնում է հենց մի կտոր հացի համար: Երբ կինը, որը 10 տարի տանից դուրս չի եկել, ավելի լավ է ծեծի ենթարկվի ու մնա, քան երկու երեխաների հետ հայտնվի փողոցում: Միգուցե մի կտոր հացի համար էի մնում, բայց չեմ կարծում, որ Վերաքննիչ դատարանում կնոջը կարելի է ստորացնել»: Ի վերջո այսօր Հասմիկը կարողացել է երեխաներին վերցնել.

«Սկսել եմ կայանալ, իմ մեջ ուժ եմ գտնել շարունակել իմ ուսումը, որը 10 տարի առաջ թույլ չեն տվել՝ բարձրագույն կրթություն ստանալ: Հիմա արդեն աշխատում եմ, ունեմ իմ սեփական բիզնեսը, դաստիարակում եմ իմ երեխաներին, դա ինձ համար երազանք էր: Ես հիմա ապրում եմ իմ երազած ապագայով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ 
aravot.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular