ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր զարգացումներ և նոր կերպարներ` «Ֆուլ հաուսի» 6-րդ եթերաշրջանում. բացահայտում է սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը | լուսանկարներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
«Արմենիա» հեռուստաընկերության գարնանային նոր եթերաշրջանում  եթերում կլինի նաև «Ֆուլ հաուս»-ի 6-րդ եթերաշրջանը: Մարտ ամսի կեսերից հեռուստադիտողը կրկին կարող է տեսնել արդեն սիրված դերասաններին իրենց պատմություններով, իսկ նոր եթերաշրջանում նրանց կմիանան նաև նոր հերոսներ: BlogNews.am-ի հետ զրույցում սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը պատմել է նոր եթերաշրջանի զարգացումների մասին. «Այս եթերաշրջանի սյուժեն կունենա մի փոքր այլ զարգացումներ, քանի որ 5-րդ եթերաշրջանն անսպասելի ավարտ ունեցավ հեռուստադիտողի համար՝ միացան Ֆելիքսը և Տաթևը, փոխարենը բաժանվեցին Լիկան և Արսենը։ Այս եթերաշրջանում նրանց գծերը կունենան տարբեր զարգացումներ: Շատ չեմ բացի փակագծերը, միայն կասեմ՝ ամեն ինչ անում ենք, որ եթերաշրջանը լինի մաքսիմալ հետաքրքիր և փորձում ենք շեղել սպասված և կանխատեսելի զարգացումներից»:  
Արմենը նշում է, որ նոր եթերաշրջանում չեն լինի Լիլիթի և Իշխանիկի կերպարները, քանի որ նրանց գիծն արդեն ավարտվեց, փոխարենը կշարունակվեն Զառայի կերպարի զարգացումները. «Այս եթերաշրջանում Հրաչի կերպարը կլինի վայբեռային միացումներով, քանի որ այս փուլում նա պետք է լինի ԱՄՆ-ում և չի կարող գալ Հայաստան: Կունենանք նաև երկու նոր դերասան՝ Հայկ Պետրոսյանը և Թամարա Պետրոսյանը: Հայկը պատգամավորի տղայի կերպարում է, ով կապ է ունենալու Լիկայի հետ, քանի որ 5-րդ եթերաշրջանում պարզվեց, որ կա մի երիտասարդ, ով Լիկայի հայրիկի ընկերոջ տղան է, իսկ Թամարա Պետրոսյանն օգնելու է Սերգեյին, որպեզի Տամարան ապահարզան պահանջի»:  
Խոսելով «Ֆուլ հաուս»-ի ներկայացումների մասին` Արմենը նշեց. «Այս տարի ցանկանում ենք Հայաստանում նույնպես շարունակել ներկայացումները և հիմա մտածում ենք՝ անել ավելի թարմացված ծրագի՞ր, թե՞ խաղանք նույն ծրագրով: Արդեն պլանավորած ներկայացումներ ունենք. 2018 թվականի փետրվարին կլինենք ԱՄՆ-ում, ինչպես նաև համերգներ կունենանք Ռուսատասանում և Եվրոպայում»:


Աղբյուրը` blognews.am
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular