ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն մեթոդներ է մտմտում ՏԻՄ-երը զավթելու ուղղությամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընտրական օրենսգիրքը մեկ տարի առաջ աղավաղելուց հետո, գործող իշխանությունները ձեռնամուխ են եղել ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու, ընդ որում փորձում են իրենց համար լրացուցիչ միջոցներ ստեղծել տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված այլ կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ ճնշման միջոցներ ձեռք բերելու հարցում։ Խորհրդարանը երեկ լսումներ է կայացրել, քննարկել առաջարկվող փոփոխությունները։

Ըստ այդմ «Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկում է համայնքների ղեկավարներին ընտրել փակ քվեարկությամբ։ Մինչ օրս համայնքների ղեկավարներին ընտրում են ավագանու անդամները ՝ բաց քվեարկությամբ, և ավագանի անցած տարբեր անձանց նկատմամբ չափազանց բարդ է լինում ճնշումներ գործադրել և պարտադրել, որ իրենց քվեն տան իշխանության ներկայացուցչին, իսկ դա առանցքային նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի համար։ Տարբեր համայնքներում, ինչպես օրինակ Վանաձորում և այլուր, ընտրություններում պարտվելուց հետո իշխանությունը փորձել է ավագանու անդամների նկատմամբ բռնաճնշումների միջոցով հասնել իր ցանկալի արդյունքին։ Շատերը, սակայն, չեն հանձնվում, քանի որ բաց քվեարկության դեպքում չեն կարող ակնհայտ անցնել իշխանության կողմը՝ վախենալով հանրային պարսավանքից։

Իսկ այսօր արդեն իշխանությունը առաջարկում է նոր մեթոդով իրականացնել ընտրությունը։ Սա հատկապես առանցքային է առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ։ «Քաղաքացիական պայմանագիրը» հրապարակել է մի քանի համայնքներում իր համամասնական ընտրացուցակներում գլխավորող անձանց ցանկը։ Մասնավորապես այդ ցուցակում են Ալավերդիում առաջադրված պատգամավոր Արեն Մկրտչյանը, Թալինում առաջադրված Տավրոս Սափեյանը, Սիսիանում՝ Արմեն Հակոբջանյանը։ Տավրոս Սափեյանը, նշենք, Թալինում կարողացավ համայնքապետ ընտրվել, սակայն ավագանին տեղի ունեցած խնդիրների պատճառով, ընդդիմադիր խմբակցությունների բողոքի և բոյկոտի պատճառով ստիպված եղավ գնալ նոր ընտրությունների։

Իրավիճակը կարող է բարդանալ նաև Ալավերդիում, որտեղ մեծ է ընդդիմության ազդեցությունը, իսկ Արեն Մկրտչյանը առանձնակի հեղինակություն չի վայելում։ Վերջինս, ի դեպ, նշենք Նիկոլ Փաշինյանի օգնականն էր և հայտնի է գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ հայտնի տեսանյութը մոնտաժելուն իր մասնակցությամբ։ Իրավիճակը խնդրահարույց է նաև Սիսիանում, որտեղ առաջադրել են նախկին ԲՀԿ-ական Արմեն Հակոբջանյանին։ Վերջինս նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի որդին է, Սյունիքից ընտրված պատգամավոր Կարեն Համբարձումյանի աներորդին։ Ըստ էության, տեղական ինքնակառավարման մարմիններում իշխանությունը զավթելու համար «Քաղաքացիական պայմանագիրը» կանգ չի առնում ոչնչի առջև։

Բաբկեն Երեմյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular