ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ. Լավրովի հայտարարությունը Բաքվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել է, որ իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ չի քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։
«ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»,- հիշեցրել է նա։
Նրա խոսքով՝ քննարկվել են հետկոնֆլիկտային կարգավորման գործընթացները, դրա հիմքում երեք եռակողմ հայտարարություններն են, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: