ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանաձորի նիստը նորից տապալվեց. ՔՊ-ն մոբիլիզացրել է իր ողջ ռեսուրսը, սպառնացել. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի ավագանու արտահերթ նիստը երեկ չկայացավ` քվորումի բացակայության պատճառով։ Ներկա էին ՔՊ, ՀԱՍԿ եւ «Ապրելու երկիր» խմբակցությունները։ «Ասլանյան դաշինքն» ու «Հայրենիքը» բոյկոտեցին նիստը։ 3 խմբակցությունների ավագանու անդամները միասին 16-ն են, քվորումի համար հարկավոր է 17 ձայն:

Մեր տեղեկություններով, Վանաձորի համայնքապետի ԺՊ Ակային՝ Արկադի Փելեշյանին, Երեւանից հրահանգել են մեծացնել ճնշումն ընդդիմադիրների վրա եւ ստիպել, որ գան ավագանու նիստին։ Եվ վերջին օրերին մոբիլիզացրել են Վանաձորի մտավորականներին, պաշտոնյաներին, որ ամեն ինչ անեն՝ նիստը կայանա։ Սպառնացել են, որ եթե ավագանիներին հրապարակավ ամոթանք չտան, կկորցնեն իրենց պաշտոնը։ Իրավապահներին եւս մոբիլիզացրել են։ Երեկ տապալված նիստում ելույթ է ունեցել Վանաձորի ԲԿ-ի տնօրեն Վահագն Մկրտչյանը եւ վիրավորել «Ասլանյան դաշինքին» ու «Հայրենիքին»։

«Այդ կուսակցությունները 45 օր ասֆալտի վրա Արցախն ու հայրենիքն էին փրկում Ֆրանսիայի հրապարակում, ի վերջո, Արցախի դրոշը նետեցին աղբամանի մեջ, ուստի ոչ մի զարմանալի բան էլ չկա»,- ասել է նա։

Վանաձորում սա բացատրում են նրանով, որ ԲԿ տնօրենը նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ ատկատների մեջ է եղել՝ իրավապահների ուշադրության կենտրոնում է, այդ պատճառով է «դոշ տալիս» իշխանությունների համար։ 

Բանն այն է, որ ՔՊ-ն ուզում է՝ օր առաջ նիստը կայանա, որ ավագանին ցրելուն բանը չհասնի, կամ՝ հուլիսի 20-ից հետո համայնքապետ ընտրելու արգելքը դատարանը չհանի, եւ ընդդիմությունը չկարողանա իր թեկնածուին ընտրել։ Այս պահին կողմերի ձայները բաշխվում են հավասար՝ 16/16, Մամիկոն Ասլանյանը բանտից չի կարող քվեարկել, սակայն կարող է հրաժարվել մանդատից, ընդդիմադիր ավագանին կհամալրվի նոր անդամով, եւ «Ասլանյան դաշինքն» ու «Հայրենիքը», ունենալով մեկ ձայնի առավելություն, կկարողանան համայնքապետ ընտրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular