ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ ի նկատի ուներ Տոյվո Կլաարը. արդյո՞ք ԵՄ-ն սատարում է Ալիևի սպառնալիքներն ու պահանջներին Հայաստանի նկատմամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Infoteka24.ru–ն գրում է, որ Եվրոպան Հայաստանին ու Ադրբեջանին հաշտեցնելու իր ցանկությամբ, կարծես թե պատրաստ է աչք փակել Բաքվի բոլոր ագրեսիվ դրսևորումների վրա։ Այսպես օրինակ, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, իր Twitter-ում մեկնաբանելով Իլհամ Ալիևի ելույթը Բաքվի 9–րդ գլոբալ համաժողովում, գրել է, որ ուրախ է կարդալ այն։

«Հաճելի է կարդալ Բաքվի գլոբալ համաժողովի ժամանակ Իլհամ Ալիևի հայտարարությունը. «Եկել է ժամանակը խաղաղություն, համագործակցություն հաստատելու» և «անցնելու գործնական իրականացմանը» Հայաստանի հետ դրական դինամիկայից հետո։ ԵՄ-ն վճռականորեն աջակցում է դրան»,- գրել է Կլաարը:

Դրանից հետո Կլաարի Tweet-ում զայրույթով և քննադատությամբ փոխադարձ թվիթերի ալիք է բարձացվել ամբողջ աշխարհից: Բանն այն է, որ Բաքվի համաժողովում իր ելույթում Ալիևը հերթական անգամ սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին, նրա տարածքներն անվանել «ադրբեջանական»։ Ալիևը կրկին անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային, որն անընդունելի է հայկական կողմի համար։ Նա նաև ղարաբաղյան հակամարտությունը կրկին լուծված է անվանել չնայած Հայաստանի, Արցախի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵՄ-ի  հակառակ հայտարարություններին։ Ակնհայտորեն, նման ելույթը ոչինչ չի ասում խաղաղություն և համագործակցություն հաստատելու Բաքվի պատրաստակամության մասին։ Հենց Բաքուն է ներկայումս խոչընդոտում գործող այն բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը, ինչը հնարավորություն կտա անցնել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին։ Եվ առավել տարօրինակ է այն, որ ԵՄ-ն, որը զգալի ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության հասնելու համար, «խստորեն աջակցում

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular