ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ արևմտյան զենքերը չօգնեցին Ուկրաինայի բանակին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ferra.ru-ն գրում է, որ «ՌԻԱ Նովոստի»-ի ռազմական թղթակից Անդրեյ Կոցը հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները սկսել են ավելի հազվադեպ օգտագործել օտարերկրյա զենքեր։ Ուկրաինայի զինված ուժերի շարքերում դրանք ճանաչվել են որպես անբավարար արդյունավետություն ունեցող։

Ինչպես նշել է Անդրեյ Կոցը, Արևմուտքը Ուկրաինային մատակարարում է տարբեր հակատանկային համակարգեր և ականանետեր՝ Javelin ԱՄՆ-ից, NLAW Մեծ Բրիտանիայից, սինգապուրա-իսրայելական Matador, գերմանական Panzerfaust 3 և շվեդական AT4: Միևնույն ժամանակ, նույն Javelins-ը և NLAW-ը չեն դարձել այն սպեղանին, որի հույսը կար: Պատճառն այն է, որ Javelins-ը միշտ չէ, որ արդյունավետ է ռուսական տանկերի դեմ։

Լրացուցիչ խնդիր է այդ համակարգերի հրահանգների ուկրաիներեն թարգմանության բացակայությունը: Բացի դա պարզվել է, որ տխրահռչակ NLAW-ները  շատ «քմահաճ» են։ Բացի այն, որ դրանք ունեն կարճ հեռահարություն, այդ համալիրները մատակարարվել են թիրախին հետևելու սարքավորման լիցքաթափված մարտկոցներով։

Ինչպես նշել է ԴԺՀ-ի բանակի սպաներից մեկը, գերմանական Panzerfaust 3 համալիրներն ավելի արդյունավետ են, քան ամերիկյան Stinger-ը, բրիտանական Starstreak-ը և Martlet-ը, ինչպես նաև նորվեգական Mistral-ը, և հաստատել են իրենց արդյունավետությունը մարտում։

Թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը, որոնք «գովաբանվում» էին հատուկ գործողության սկզբում, ի վերջո դարձել են հեշտ թիրախներ ռուսական հակաօդային պաշտպանության համար։ Վերջերս Ուկրաինայի զինված ուժերը սկսել են ստանալ Switchblade կամիկաձե անօդաչու թռչող սարքեր, սակայն ուկրաինացի զինվորականները չեն  համարձակվում աշխատել դրանցով մասսայաբար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular