ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առերևույթ հանցանքները՝ հեչ, ձայնագրելը՝ մե՞ջ...«Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ԲԴԽ փաստացի երկու նախագահների զրույցի ձայնագրության մի հատվածի հրապարակայնացումը բավական մեծ աժիոտաժ առաջացրեց: Դե, շատ մեղմ ասած, այնպես չէ, որ երկու «սրբերի» զրույցի մասին է խոսքը: Այդուամենայնիվ, շատ ուշագրավ բացահայտումներ եղան: Սակայն ոչ պակաս հետաքրքիր էր իշխանամերձ, իսկ ավելի ճշգրիտ լինելու համար՝ «ջհանգիրյանամերձ» որոշ անձանց մանիպուլ յացիոն «թեզերը», թե սիրուն չէ «հացի սեղանի» շուրջ նստել ու զրույցը ձայնագրել: Հասկանալի է՝ սա արվում է զրույցի բուն բովանդակությունը «ջրելու համար»:

Բայց նախևառաջ հասկանանք, թե այդ ի՞նչ «հացի սեղան» է, որի շուրջ մեկի կողմից մյուսին պարզ շանտաժ է արվում. դա ավելի՞ բարոյական է... Բայց դա էլ նույնիսկ մի կողմ: Օրինակ՝ ինձ համար «հացի սեղան» է բարեկամներիս, ընկերներիս հետ անկաշկանդ, մտերմիկ շրջանում կիսած մի կտոր հացը: Այդ պարագայում, հասկանալի է, չի կարող որևէ ձայնագրություն լինել: Բայց եթե, Աստված մի արասցե, ինչ-որ կերպ պատկերացնենք, որ մի քպականի կամ քպամերձ անձի հետ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով գործնական «ճաշի» մասնակցեմ, ոչ թե մեկ, այլ 5 հեռախոսով կձայնագրեմ ողջ խոսակցությունը:

Դե, որովհետև որևէ մեկի մոտ չի կարող կասկած չլինել, որ նրանք հենց իրեն չեն ձայնագրում, որ հետո չեն ստելու, որ շանտաժ չեն անելու, որ մանիպուլ յացիա չեն անելու: Նիկոլ Փաշինյանի հետ ճանապարհ անցնող ցանկացած մեկից ամեն ինչ սպասելի է, առավել ևս Ջհանգիրյանի նմանների: Ստացվում է՝ Գագիկ Ջհանգիրյանը բավական լուրջ բացահայտումներ է անում, նրա խոսքում, ինչպես բազմաթիվ իրավաբաններ են նշում, առերևույթ հանցանքի մասին խոստովանություններ կան, ու այդ ամենը՝ հեչ, իսկ որ զրույցը ձայնագրվել է, այ, դա արդեն անբարո է:

Մի խոսքով, «մուտիտը» լավը չէր, նոր բան մտածեք...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular