ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ Գյումրու ՔԿԱԳ-ում 6 ամիս աշխատավարձ չեն ստացել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ Գյումրի քաղաքի տարածքային կենտրոնի ողջ աշխատակազմը շուրջ 6 ամիս աշխատավարձ չի ստացել։ Այսինքն, ստացվում է՝ այս տարի մարդիկ ընդհանրապես չեն վճարվել:

Աշխատակիցները դիմել են արդարադատության նախարարություն՝ խնդրին լուծում տալու համար։ Մեր աղբյուրը փոխանցում է, որ նրանց հետ հանդիպման է եկել արդարադատության նախարարի օգնական Սերգեյ Սարուխանյանը, սակայն ոչ մի բովանդակային պարզաբանում չի տրվել։ Մեզ տեղեկացրեցին նաև, որ ՔԿԱԳ Գյումրու կենտրոնի աշխատակիցները նամակ են ուղարկել նախարարություն և կառավարություն։ Այսինքն, և՛ արդարադատության նախարարությունում, և՛ կառավարությունում տեղյակ են խնդրին, սակայն գոնե երեկվա դրությամբ հարցին լուծում տրված չէր: Պարզաբանում ստանալու համար «Փաստը» դիմեց արդարադատության նախարարություն, սակայն խնդրեցին հարցումը գրավոր ուղարկել:

Մեր դիտարկմանը, թե նյութը հրապարակվելու է հաջորդ օրը, ու ցանկալի կլիներ ստանալ նաև իրենց պարզաբանումը, առավել ևս, որ բարդ ուսումնասիրության խնդիր չկար, և մեզ ընդամենը հետաքրքրում է՝ ինչու մարդիկ աշխատավարձ չեն ստանում ու ե՞րբ հարցին լուծում կտրվի, ասացին, որ կաշխատեն հնարավորության դեպքում պատասխանել ոչ թե օրենքով նախատեսված հնգօրյա ժամկետում, այլ մինչև աշխատանքային օրվա վերջ: Մինչ օրվա ավարտ պատասխան չստացանք: Երբ ստանանք, անպայման նաև ԱՆ պարզաբանումը կներկայացնենք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular