ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ-ն կշարունակի՞ պայքարը «Դիմադրություն» շարժման հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: 

«Այսօր օրենքով սահմանված կարգով դիմում եմ ներկայացրել պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ։ Ձեզանից շատերի համար իմ այս որոշումն անակնկալ չէ․ ես մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ինձ այլևս չեմ տեսնում այս խորհրդարանում։ Պատճառն ակներև է՝ ՀՀ քաղաքացին մեզ քվե էր տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ։

Ըստ էության, դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների կազմավորած «Պատիվ ունեմ» դաշինքը: Երեկ Առաջին ալիքի եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում էլ Վանեցյանը հայտարարեց, որ իրենց և «Դիմադրություն» շարժման նպատակները համընկնում են, սակայն այս փուլում այդ նպատակին հասնելու ուղիների հարցում որոշակի տարբերություններ կան։

1or.am-ը փորձեց տարբեր ՀՀԿ-ականներից ճշտել, թե արդյոք իրենք շարունակելու են ճանապարհը «Դիմադրություն» շարժման հետ՝ իրենց նպատակներին հասնելու համար: Մեր հարցերին ի պատասխան՝ ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանն ասաց, որ այդ հարցի շուրջ դեռ քննարկում չեն ունեցել, որ կարող ենք պատասխանները փնտրել Արմեն Աշոտյանի երեկվա գրառման մեջ: Իր հերթին Արմեն Աշոտյանն էլ նշեց, որ ֆեյսբուքյան իր էջում արած գրառմանն ավելացնելու ոչինչ չունի:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը՝ ստորև.

«Հարգանքով եմ մոտենում Արթուր Վանեցյանի եւ «Հայրենիք» կուսակցության որոշմանը։
Շնորհակալություն եմ հայտնում խորհրդարանական համատեղ աշխատանքի համար։
Մեզ համար նույնպես խորհրդարանական մանդատները երբեք ինքնանպատակ չեն եղել եւ ինքնանպատակ չեն։ Բազմաթիվ առողջ ընդդիմադիր ուժերի հետ մենք կիսում ենք միեւնույն ռազմավարական նպատակները, որոնց հասնելու համար կողմերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, կարող են տարբեր մարտավարական լուծումների գնալ։ Հայաստան՝ առանց Նիկոլ։ Հայաստան՝ Նիկոլից հետո»։
 
Մարիամ Նալբանդյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular