ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր համաճարակ է սպասվում․ Բայդենը կրկին նախազգուշացնում է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մարդկությունը կարող է բախվել նոր համաճարակի։ Միացյալ Նահանգների ղեկավարի խոսքով՝ հերթական համաճարակին պատրաստվելու համար «ավելի շատ գումար» կպահանջվի։ Բայդենի հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

«Մեզ ավելի շատ գումար է պետք։ Մեկ այլ համաճարակ է սպասվում։ Մենք պետք է նախապես մտածենք դրա մասին։ Դրա համար մեզ գումար է պետք»,֊ ասել է ԱՄՆ նախագահը։

«Gamaleya» մանրէաբանության հետազոտական ​​կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը կասկած է հայտնել, որ կապիկները նոր համաճարակ կառաջացնեն։ (Խոսքը «Կապիկի ծաղիկի» մասին է֊խմբ․)։ Այնուամենայնիվ, նա ասել է, որ վիրուսը զարգանում է, և խնդիրը չպետք է «ուսերը թոթվելով ընդունենք»: Գիտնականը հավելել է, որ «Gamaleya» հետազոտական ​​կենտրոնը պատրաստ է մի քանի ամսից ստեղծել այս վիրուսային հիվանդության դեմ անհրաժեշտ պատվաստանյութը։

Մինչ այս Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի գծով տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն ասել էր, որ Եվրոպան մնում է «Կապիկի ծաղիկի» բռնկման էպիկենտրոնը։ Նա պարզաբանել է, որ մայրցամաքում գրանցվել է վարակման ավելի քան 1,5 հազար դեպք, ինչը կազմում է ամբողջ աշխարհում հիվանդությունների ընդհանուր թվի մոտ 85%-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular