ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն, ինչպես ոչ ոք, շահագրգռված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ. Զախարովա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվան կասկածում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում աշխատելու պատրաստակամության մասին ԱՄՆ հայտարարությունների անկեղծությանը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի (Կարեն Դոնֆրիդ) հայտարարությունը՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանն աջակցելու հետ։

«Կասկածում եմ Կարեն Դոնֆրիդի հայտարարության անկեղծությանը։ Եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևոր համարեին Մինսկի խմբի միջնորդական յուրահատուկ ձևաչափը, ապա նրանք իրենց թույլ չէին տա անտեսել բոլոր մասնակից պետությունների կողմից հաստատված մանդատը»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով, ԱՄՆ-ն և Ֆրանսիան փետրվարի 24-ին, առանց որևէ խորհրդակցության, խզել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ։ Այսպիսով, Զախարովայի խոսքով, եռյակի աշխատանքը մեծապես անուղղելի վնաս է կրել։

Նա նշել է, որ այս քայլի պատճառների վերաբերյալ հստակ բացատրություն դեռևս չի ստացվել:

«Ոչ մի երաշխիք չկա, որ նման անպատասխանատու գործողությունները չեն կրկնվի։ Ձևացնելը, թե ոչինչ չի պատահել, պարզապես չի ստացվի: Պետք է հաշվի առնել նոր իրողությունները։ Խաղադրույքը արվել է նրա վրա, որ Ռուսաստանը կմեկուսացվի, բայց նրանք իրենց հաշվարկներում սխալվել են և իրենք են իրենց մեկուսացրել մեզանից: 

Մինչդեռ արտաքին աշխարհը միայն Եվրատլանտիկայով չի սահմանափակվում։ Ռուսական կողմը, ինչպես ոչ ոք, շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմամբ։ Նա չի կարող թույլ տալ, որ որոշ արտաքին խաղացողների քաղաքականացված քայլերը խաթարեն տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանն ուղղված առանց այն էլ դժվարին ջանքերը։ Մենք կշարունակենք անել մեզանից կախված ամեն ինչ՝ անվերապահորեն կատարելու այն պարտավորություններն ու խնդիրները, որոնք արձանագրվել են երեք երկրների ղեկավարների հայտարարություններում», - եզրափակել է Զախարովան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular