ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կապանում թեժ պայքար է սպասվում. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. 

Սեպտեմբերյան համագումարին ընդառաջ, «Քաղպայմանագրում» ակտիվ զբաղված են տարածքային խորհուրդների ձեւավորմամբ։ Բացի վարչությունից, ՔՊ-ում որոշել են նաեւ կուսակցական խորհուրդ ձեւավորել, ուստի նախ տարածքային խորհուրդներն են ձեւավորվում, որոնց նախագահներն էլ կընդգրկվեն խորհրդի կազմում։ Գործընթացը լուրջ խմորումներ է առաջացրել շարքերում, կուսակցական ակտիվը կատաղի պայքար է մղում խորհրդի կազմում հայտնվելու եւ տարածքային խորհուրդ ղեկավարելու համար։ Կապանում, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ամեն ինչ անում են, որ Արայիկ Հարությունյանի սանիկ, նկարիչ, պատգամավոր Դավիթ Դանիելյանը դառնա նախագահ։ Անցած շաբաթ պետք է տեղի ունենար ընտրությունը, սակայն Դանիելյանի միջնորդությամբ հետաձգվել է, եւ եթե կրկին չհետաձգեն, ապա հուլիսի 4-5-ը կկայանա այն։

Մեզ ասացին, որ Դանիելյանը, որը վերջին օրերին Կապանում է, կուսակցական ընկերների հետ շփումներից հասկացել է, որ իր դիրքերը թույլ են, ուստի հետաձգել է, որ հասցնի շահել ընտրողների համակրանքը․ նա պաշտոններ է խոստանում եւ այլն։ Որքան էլ տարօրինակ է, Դանիելյանի մրցակիցն իր հարազատ զարմիկն է՝ նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, ով եւս հավակնում է մարզային կառույցի ղեկավարի պաշտոնին։ Նրանք եղբոր եւ քրոջ որդիներ են՝ քեռորդի, հորաքրոջ որդի, սակայն Կապանի ընտրություններից հետո զարմիկների փոխհարաբերությունները լարվել են․ Դավիթ Դանիելյանն իր պարտության հարցում մեղադրում է նախընտրական շտաբը ղեկավարած Բաբայանին։ Այնպես որ, թեժ պայքար է սպասվում, իսկ տարածքային խորհուրդը բաղկացած է լինելու 7 անդամից։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular