ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


32-ամյա երիտասարդը միակը եղել. կրակողներից մեկը ՔՊ աջակից է. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հունիսի 19-ին Ապարանում հնչած կրակոցները իրավապահ համակարգում լուրջ անհանգստության տեղիք են տվել: Մասնավորապես, իրավապահ համակարգը խիստ հսկողություն է սահմանել Ապարան քաղաքում, ինչպես նաեւ մարզում՝ նպատակ ունենալով իրավիճակը վերահսկողության տակ պահել: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ որոշում է կայացվել ինչպես կրակոցի արդյունքում սպանված, այնպես էլ միջդեպի մյուս մասնակիցների բնակարանների մոտ ոստիկանական հսկողություն սահմանել հնարավոր վրեժխնդրության դեպքերից խուսափելու համար: Ասել է թե՝ իրավապահները մտավախություն ունեն հնարավոր վենդետայի մասով եւ իրավիճակը կարգավորելու համար կոնկրետ քայլերի են գնացել:

Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 19-ին Ապարան քաղաքում կրակոցներ հնչեցին, ինչի հետեւանքով սպանվեց երկու անձ, որի համար մեկ քաղաքացի գտնվում է կալանքի տակ: Ըստ մամուլի հրապարակումների՝ պատճառը եղել է ՀՀ վարչապետին հայհոյելը, մինչդեռ իրավապահ համակարգը պնդում է, թե պատճառը կենցաղային է:

Ավելին՝ Armlur.am-ը գրել էր, որ մինչ ՀՀ ոստիկանությունը եւ ՀՀ քննչական կոմիտեն պնդում են, թե մեկ անձ է կրակոց արձակել, ինչի հետեւանքով կա երկու զոհ, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 32-ամյա երիտասարդը միակ կրակողը չի եղել: Վերոնշյալ օրը տարբեր զենքերից են կրակոցներ արձակվել, եւ այս պահին ձերբակալված 32-ամյա տղամարդը միակը չէ, որ կրակել է վիճաբանության մասնակիցների ուղղությամբ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կրակող անձանցից մեկը ՔՊ աջակից է, որին ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ամեն ինչ անում են քրեական գործից մաքրելու համար:

Տեղեկության մասով դիմեցինք նախաքննական մարմին, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է, եւ դեպքի մասին կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածել է:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular