ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանեցյանը խոսել է մանդատը վայր դնելու պատճառների մասին (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր հիմնական նպատակը չի փոխվել՝ ունենալ անվտանգ Հայաստան, անվտանգ Արցախ, և այս նպատակին հասնելու համար նախ պետք է հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, հետո նոր կառուցել մեր պատկերացրած անվտանգ երկիրը, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Այս փուլում պատգամավորական մանդատը ինձ համար այլևս այն արդյունավետ գործիքը չէ, որը կարող եմ օգտագործել մեր հիմնական նպատակին հասնելու համար»,– ասել է նա։

Վանեցյանը նշել է, որ այս փուլում պետք է լայն երկխոսություն սկսեն հանրության հետ և ոչ միայն Ֆրանսիայի կամ Ազատության հրապարակներում, այլ ամենուր, քանի որ մարդկանց պետք է լսել, մարդկանց հետ պետք ազնիվ ու թափանցիկ լինել։

«Ես կոնկրետ և «Հայրենիք» կուսակցությունը կարծում ենք, որ խորհրդարանն այլևս այն վայրը չէ, որտեղ պետք է գործունեություն ծավալենք։ Դա որևէ կերպ չի նշանակում, որ իմ մյուս գործընկերները սխալվում են, գուցե ես եմ սխալվում։

Հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ դուրս են գալիս «Դիմադրություն» շարժումից, Արթուր Վանեցյանն ասել է, որ իրենք անցել են ճանապարհ, և ինքը շատ բարձր է գնահատում այդ անցած ճանապարհը։

«Ես առհասարակ բարձր եմ գնահատում մարդկային հարաբերությունները ֏ «Դիմադրություն» շարժման մեջ ընդգրկված մարդիկ, իմ գործընկերներն են, իմ ընկերներն են և պայքարում են նույն նպատակի համար։ Այս փուլում, ես կարծում եմ, որ ավելի արդյունավետ կլինի շարունակել մեր պայքարը նույն նպատակի համար տարբեր ուղղություններով։ «Դիմադրություն» շարժումը հայտարարել է երկրորդ փուլի մասին, ես ասում եմ, որ այո, նույն նպատակին հասնելու համար գնալու եմ այլ ճանապարհով։ Ես չեմ կարող չլինել մի տեղ, որտեղ պայքարում են նպատակի համար, որի համար ես եմ պայքարում»,– ասել է նա։

Հարցին, թե «Դիմադրություն» շարժումն էլ է փողոցային պայքար տանում, գնում մարզեր, հանդիպում մարդկանց հետ, ինչու չեն միասին անում նույն բան, արդյոք նպատակները չեմ համընկնում, Արթուր Վանեցյանը պատասխանել է, որ նպատակները համընկնում են, սակայն այս փուլում այդ նպատակին հասնելու ուղիների հարցում որոշակի տարբերություններ կան։

Հարցին, թե որոնք են տարբերությունները, Վանեցյանն ասել է․ «Տարբերությունը ժամանակը ցույց կտա, եկեք ես հիմա փակագծեր չփորձեմ բացել։ Իմ հետագա գործունեությունը և մնացած գործողությունները կտեսնեք»։

Արթուր Վանեցյանը չի համաձայնել հաղորդավարի հարցին, թե շարժումը չի հաջողել։ Նա նշել է, որ շարժումը պարզապես այս փուլում չի հասել իր նպատակին և շարունակում է պայքարը։ Ըստ նրա՝ շարժումն առնվազն այս փուլում կանխել է հնարավոր ստորագրվելիք կապիտուլյացիոն փաստաթղթերը, նաև միջազգային հանրությանը ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող գնալ միակողմանի զիջումների, չի կարող Հայաստանը տանել երկրորդ կապիտուլյացիայի։

Նա նաև նշել է, որ պայքարի մեջ է լինելու այնքան ժամանակ, մինչև հասնեն իրենց նպատակին։ «Ես լինելու եմ այս պայքարի մեջ մինչև մեր վերջնական նպատակին հասնելը։ Դա կլինի, Ազատության հրապարակում, Ֆրանսիայի հրապարակում, գյուղում, քաղաքում, թե որտեղ, դա կարևոր չէ։ Ես Ազատության հրապարակում ասել եմ, որ ես խորհրդարան չեմ վերադառնալու, և ես խորհրդարան չեմ վերադառնում, շարունակում եմ իմ գործունեությունը»,– ասել է նա։

Հաղորդավարի դիտարկմանը, թե շատերը շարժման այս փուլի ձախողումների մեջ մեղադրում են Իշխան Սաղաթելյանին, Արթուր Վանեցյանն ասել է, որ որևէ մեկը իրավունք չունի Սաղաթելյանին քննադատելու, քանի որ նա առաջին օրվանից նվիրումով մտել է պայքարի մեջ, ահռելի գործ է արել շարժման համար։

Հաղորդավարը նշել է, որ Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելուց օրեր առաջ Սերժ Սարգսյանը ակնարկեց, որ Իշխան Սաղաթելյանն է շարժման առաջնորդը։ Հարցին, թե ինչու հենց նա, այլ ոչ այլ մեկը, Արթուր Վանեցյանը պատասխանել է, որ շարժման առաջին իսկ օրվանից հայտարարել են, որ չկան առաջնորդներ, սա ազգային պայքար է։ Վանեցյանը նաև նշել է, որ Իշխան Սաղաթելյանն էր կատարում համակարգման ողջ աշխատանքը և ունեցել է մեծ ներդրում պայքարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular