ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լիպեցկում տիկնիկային թատրոնը կավարտի 57-րդ թատերաշրջանը հունիսի 26-ին կայանալիք պրեմիերայով

ՄՇԱԿՈՒՅԹ

Vesti-lipetsk.ru-ն գրում է, որ հունիսի 26-ին Լիպեցկի պետական ​​տիկնիկային թատրոնն ավարտում է իր 57-րդ թատերաշրջանը «Ապրել չվշտանալով» ներկայացման պրեմիերայով։ Թատերական բեմադրության հիմքում ընկած է Հովհաննես Թումանյանի «Քեֆ անողի քեֆը չի պակասի» ազգային հայկական հեքիաթը։ Ներկայացման հերոսները երիտասարդ հանդիսատեսին կբացատրեն, որ չկա այնպիսի իրավիճակ, որի համար արժե երկար տխրել, քանի որ միշտ էլ կարելի է գտնել ճիշտ լուծումը։ Հիմնական գաղափարն այն է, որ «պետք է ուրախությամբ ապրել և սովորեցնել ուրիշներին ուրախությամբ ապրել աշխարհում»:

«Ներկայացումը բեմադրվում է «Փոքր հայրենիքի մշակույթ» դաշնային նախագծի իրականացման շրջանակներում։ Անցյալ տարի «Եդինայա Ռոսիա» կուսակցության նույն նախագծի հիման վրա բեմադրեցինք «Մաուգլի» ներկայացումը։ Այս տարվա ընթացքում աշխատում ենք նոր բեմադրության վրա։ Հեքիաթի ընտրությունը հրավիրված ռեժիսոր Արմեն Բարսեղյանինն է։ Նա առաջարկել է բեմադրել հայկական ուրախ պատմություն, որը ցանկացած ազգի երեխա հաճույքով դիտելու է», - ասել է Լիպեցկի պետական ​​տիկնիկային թատրոնի տնօրեն Ֆիլիպ Յանկոն։

Լիպեցկի մարզի Մշակույթի և զբոսաշրջության վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ռուսերեն թարգմանության ռեժիսորն ու հեղինակն է դարձել Հայաստանի վաստակավոր արտիստ Արմեն Բարսեղյանը։ Բեմադրության դիզայները Սերինե Բարսեղյանն է, իսկ ներկայացման երաժշտական ​​ձևավորման վրա աշխատել է Աշոտ Փափազյանը։ Երաժշտական ​​ղեկավարը Անտոն Խոլոպովն է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular