ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախումբը փորձում է կոծկել Ապարանի դեպքերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանական վարչախումբն ամեն գնով ցանկանում է կոծկել նախօրեին Ապարանում տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով 3 մարդ սպանվեց, չորս անձ էլ վիրավոր է և գտնվում է հիվանդանոցում։ Ապարանում երկու խմբերի միջև հաշվեհարդարի վերածված այս դեպքը, հերթական անգամ վկայում է երկրում ամենաթողության մթնոլորտի մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը և իր կողմնակիցները զբաղված են ոչ թե դեպքը բազմակողմանի և թափանցիկ քննելու գործողություններով, այլ ամեն ինչ անում են, որպեսզի այն կոծկվի և իշխանության վրայից հեռացվեն կասկածի սլաքները։

Դեպքից հաշված ժամեր անց ընդդիմադիր լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ խմբերից մեկը կապված է Նիկոլ Փաշինյանի հետ։ Մյուս՝ տվյալ դեպքում տուժող խումբը, կապ ունի Ապարանի գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հետ, զոհվածներից մեկն էլ նրա ազգականն է, ով աշխատում էր Եղիազարյանին պատկանող «Գնթունիկ» սուպերմարկետում։ Ոստիկանությունը անմիջապես արձագանքեց, տեղեկություն տարածեց, թե իբր միջադեպը տեղի է ունեցել երթևեկության ժամանակ իրար ազդանշան տալու պատճառով և քաղաքական որևէ ենթատեքստ չունի։ Մինչդեռ ընդդիմադիր պատգամավորներն ու ակտիվիստները շարունակում են պնդել, որ գործը բացառապես քաղաքական է։

Իհարկե, իշխանությունը փորձելու է իր վրայից հեռացնել բոլոր սլաքները, հստակ գիտակցելով, որ Հայաստանում տեղի է ունեցած ցանկացած հակաօրինական դեպքի համար, մեղավոր է հենց իր իշխանությունը, նույնիսկ, եթե դեպքը քաղաքական ենթատեքստ չունի, այդուհանդերձ դրա հիմնական և գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որի օրոք Հայաստանը վերածվել է քրեական հաշվեհարդարների ասպարեզի։ Ապարանը տասնյակ դեպքերից միայն մեկն է, երբ մարդիկ իրար հետ հարցերը լուծում են ոչ թե գաղափարով և մտքով, այլ հաշվեհարդարներով, ինքնաձիգներով և հրացաններով։

Առաջին հերթին այս ամենը վնասում է Հայաստանի Հանրապետությանը, և քաղաքացին կորցնելու է պաշտպանվածություն ունենալու զգացողությունը, մարդիկ 2018 թվականին, երբ ոտքի էին կանգնել առաջին հերթին ցանկանում էին ունենալ պաշտպանված և արդար հասարակություն, մինչդեռ այսօր կարող ենք փաստել, որ Սերժ Սարգսյանին մերժելուց 4 տարի անց Հայաստանում իրավիճակը ոչ թե կարգավորվել է, այլ դարձել է շատ ավելի անվերահսկելի, բարձիթողի և վտանգավոր։

Արեն Ներսեսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular