ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունը՝ լուրջ վերափոխումների անհրաժեշտության առջև

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դիմադրության շարժումը երեկ շտապ հավաք էր գումարել՝ Ապարանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ։ Ընդդիմադիրները մի քանի ժամում բազմահազար կողմնակիցներ էին հավաքել և երթով շարժվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության շենքերի մոտ, իրենց բողոքի ձայնը բարձրացրել երկրում տիրող ամենաթողության մթնոլորտի կապակցությամբ։

Հաջորդ հանրահավաքն ընդդիմությունը գումարելու է արդեն հունիսի 24-ին, եթե ֆորս-մաժորային դեպքեր տեղի չունենան։ Այդուհանդերձ փաստենք, որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում ընդդիմադիր շարժմանն այդպես էլ չի հաջողվել լայն զանգվածների ներգրավել իրենց պայքարում, հանրության զգալի մասը գտնվում է ապատիայի մեջ և չի ցանկանում աջակցել ո՛չ իշխանությանը և ո՛չ էլ ընդդիմությանը։ Կարելի է նշել բազմաթիվ պատճառներ, թե ինչու է հանրությունը զերծ մնում սեփական իրավունքները պաշտպանելուց։ Սակայն առանցքային հարցերից մեկը ընդդիմության առաջարկած օրակարգն է։ Ըստ էության, ընդդիմությունը խնդիր ունի հստակ տեսլական ներկայացնելու հանրությանը, թե ինչպես է պատկերացնում զարգացումը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո։

Ընդդիմությունը նաև լուրջ ռեբրենդինգի կարիք ունի։ Պետք է մասնագետների միջոցով հասկանալ, թե որ հարցերն են առավելապես հուզում հանրությանը, որոնք են առաջնահերթ շահագրգռում մարդկանց և ինչպես կարելի է մեծացնել ընդդիմության հավաքների մասնակիցների ցանկը։ Այս պարագայում, երբ ընդդիմությանը չի հաջողվում հանրության լայն շերտերի ներգրավել և զգալ այդ հանրության զարկերակը, բնականաբար խնդիրներ են առաջանում նաև դիմադրության շարժման շարքերում։

Մամուլը վերջին օրերին գրում է, որ որոշ առանցքային գործիչներ մտադիր են հեռանալ դիմադրության շարժումից և նոր շարժումներ նախաձեռնել։ Իհարկե, որքան մեծ լինի ընդդիմադիր միավորումների թիվը ընդդեմ գործող իշխանությունների, այնքան ավելի մեծ ճակատ կբացվի փաշինյանական վարչախմբի դեմ։ Միաժամանակ այսպիսի պառակտվածությունը թույլ է տալիս իշխանություններին խոսել, որ ընդդիմությանը չի հաջողվում մարդկանց գրավել իրենց կողմը։ Վերանալով անձնական և կուսակցական ամբիցիաներից՝ ընդդիմությունը լուրջ վերափոխման կարիք ունի, այլապես Նիկոլ Փաշինյանին կհաջողվի ևս մի քանի տարի մնալ իշխանության ղեկին՝ հանրության տոտալ անտարբերության պայմաններում։

Գարիկ Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular