ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարո՞ղ է «կարտոֆիլի» նժարն ավելի ծանր լինել Հայրենիքի նժարից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ընդդիմության բողոքի ակցիաների, հանարահավաքների հետ կապված՝ հաճախ առաջնային հարցերից մեկը, որ քննարկումների տեղիք է տալիս, այն է, թե ինչու ընդդիմության կազմակերպած հավաքներն այնքան մարդաշատ չէին, ինչպես ակնկալվում էր նախօրոք։ Ի թիվս այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների, երբեմն ասվում է, որ բողոքի արտահայտման հիմքում ընդդիմության կողմից սոցիալական հարցերը չդրվեցին։ Կամ, այլ կերպ ասած, քաղաքական դիվիդենտներ ստանալու համար մանիպուլ յացիա և պոպուլիզմ չդրսևորվեց։

Այնինչ, դրա համար բազմաթիվ հիմքեր կան, քանի որ Հայաստանում կյանքն օրեցօր թանկանում է, մարդկանց եկամուտները չեն ավելանում, աճում է սոցիալական լարվածությունը և աղքատության մակարդակը։ Սոցիալական վերջնական կրախն, ըստ էության, կանխվում է միայն պետական պարտքի ավելացման հաշվին։ Ըստ այդմ, անշուշտ, ընդդիմությունը կարող էր սոցիալական թեմաները դարձնել իր պայքարի հիմնասյուներից մեկը և մարդկանց շրջանում զայրույթի ալիքն ավելի մեծացնել՝ ըստ այդմ, հրապարակում ավելի մեծ թվով քաղաքացիների ներկայություն ապահովելով։ Այստեղ գուցե ճշմարտության հատիկ կա, բայց դա վկայում է շատ ցավոտ հարցի մասին։ Ինչի՞ «մասին» է Դիամդրության շարժումը:

Շատ լակոնիկ ասած՝ Հայրենիքի: Եվ եթե իրոք հասարակությունը կամ դրա մի որոշակի հատվածն ընդունում է, որ, պայմանականորեն ասած, կարտոֆիլի թանկացումն ավելի կարևոր է, քան հայրենիքի կորուստը, Արցախի հիմնահարցը, հազարավոր զոհերը, ընդհանրապես Հայաստանի պետականություն ունենալու հարցը և ապագայում սպասվող այլ փորձանքները, ապա սա վիրավորական պետք է լինի հենց հասարակության համար։ Սակայն մյուս կողմից էլ՝ այս իրողությունը նաև հանրային գիտակցության մակարդակի մասին է վկայում, երբ տարիներ շարունակ շրջանառության մեջ են դրվել այնպիսի քարոզչական թեզեր, թե Արցախը բեռ է, Արցախի հարցից ազատվենք, որպեսզի ավելի բարեկեցիկ կայնքով ապրենք և այլն։

Այսինքն, հետևողականորեն հանրության մեջ ներդրվել է ոչ թե պետական մտածողություն և իրավագիտակցության բարձր մակարդակ, այլ սպառողական մտածելակերպ և հոգեբանություն։ Եվ հետադարձ հայացք նետելու դեպքում իսկապես կարող ենք տեսնել, որ հայաստանյան բողոքի ակցիաները, որոնց մեծ թվով մարդիկ են մասնակցել, շատ հաճախ, եթե ոչ միշտ, ունեցել են կա՛մ սոցիալական, կա՛մ հետընտրական հենք։ Նախկինում ընտրություններից հետո անընդհատ քաղաքական ակտիվ գործընթացներ էին տեղի ունենում հանրահավաքների և այլ ակցիաների տեսքով։ Եվ բազմաթիվ մարդիկ միանում էին ընտրությունների արդյունքները չեղարկելու մասին կարգախոսներին։ Թերևս ինչ-որ առումով հետընտրական ցնցումները ևս սոցիալական պատճառներ էին իրենց մեջ կրում, քանի որ մարդիկ մտածում էին, որ եթե ընտրությունների արդյունքները չեղարկվեն կամ իշխանափոխություն տեղի ունենա, ապա իրենց սոցիալական դրությունը բարելավվելու է։

Նույնը վերաբերում է նաև 2018 թվականի գարնանը տեղի ունեցած զարգացումներին, երբ հազարավոր քաղաքացիներ, դուրս գալով փողոց, հավատում էին, թե իշխանափոխությունից հետո իրենց կյանքը էականորեն բարելավվելու է։ Իսկ Փաշինյանն իր քաղաքական նպատակներն իրագործելու և վարչապետի պաշտոնին հասնելու համար օգտագործում էր հանրության շրջանում առկա դժգոհությունները՝ նրանց մանիպուլացնելով «թալանվածը ժողովրդին հետ վերադարձնելու» ու նմանատիպ այլ թեզերով։ Իսկ բուն սոցիալական ուղղվածություն ունեցող առավել հայտնի բողոքի ակցիաներից կարելի է հիշատակել, օրինակ՝ «Էլեկտրիկ Երևանը», հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիան և այլն։ Եվ նախկին բողոքի ակցիաների պրակտիկայի ֆոնին ներկայումս ընթացքի մեջ գտնվող ընդդիմադիր շարժումը եզակի է նրանով, որ ազգային ուղղվածություն ունի և հիմքում դրված են ոչ թե առանձին շերտերի շահերը կամ սոսկ սոցիալական խնդիրները, այլ պետության ու պետականության շահերը։

Եվ դրանով է պայմանավորված, որ ակցիաների գլխավոր ատրիբուտիկան Հայաստանի Հանրապետության և Արցախի դրոշներն են։ Այլ կերպ ասած՝ սոցիալական և այլ թեմաների շահարկմամբ ինչ-որ քաղաքական ուժի կամ անհատի ամբիցիաները բավարարելու խնդիր դրված չէ։ Եվ ամենացավալին հենց այն է, որ ընդդիմության կազմակերպած ակցիաներին սպասելի քանակությամբ մարդիկ չմասնակցեցին։ Փաստացի, ստացվում է այնպես, որ բազմաթիվ մարդկանց ավելի շատ հետաքրքրում է գազի, էլեկտրաէներգիայի կամ կարտոֆիլի գինը, քան պետականության պահպանման հարցը, որը նաև գոյաբանական խնդիր է։ Սա նույնիսկ ցավալի չէ, սա պարզապես ողբերգություն է:

Ուստի, բացարձակ տեղին չեն տեսակետները, թե ինչո՞ւ ընդդիմությունը իր շարժման կենտրոնում չդրեց սոցիալական խնդիրները։ Իսկ որքանո՞վ է նպատակահարմար պետության շահերից բխող շարժումը թեքել դեպի սոցիալական ուղղվածություն, արդյո՞ք նպատակահարմար է ազգային, համապետական, գոյաբանական նշանակության հավաքներին այնպիսի քանի հազար մարդու մասնակցությունը, որոնց համար սոցիալականն ավելի բարձր արժեք է: Այստեղ արժեհամակարգային խնդիր կա: Մյուս կողմից՝ այսօր կարտոֆիլը թանկ է, վաղը կէժանանա, ու այդ մարդիկ նորից կգտնվեն իրենց կոմֆորտի գոտում:

Նույնը վերաբերում է էլեկտրաէներգիային, գազին, շորին, կոշիկին: Այնինչ, հայրենիքի կորուստը անդառնալի հետևանքներ կունենա՝ սպառնալով հայ ժողովրդի գոյությանը, ու այլևս կարևոր չեն լինի ո՛չ թանկացումները, ո՛չ էժանացումները, ո՛չ աղքատությունը, ո՛չ հարստացումը։ Այնպես որ, չի կարող հայրենիքի նժարն ավելի թեթև լինել, քան, ասենք, կարտոֆիլի նժարը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular