ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Աշոտ Աղաբաբյանը դուրս մնացել ՀՀԿ պատգամավորացուների ցուցակից. պատգամավորի պարզաբանումները

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Aravot.am-ը  Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ իր անունը չկա Շիրակի մարզի ՀՀԿ վարկանիշային ցուցակում, չի՞ մասնակցելու ընտրություններին: Ի պատասխան մեր հարցի, պարոն Աղաբաբյան ասաց.

«Մասնակցել-չմասնակցելը կուսակցության որոշելիքն է, եթե նոր, երիտասարդ, խելացի  կադրեր գան, ես իմ տեղը կզիջեմ, խնդիր չունեմ»: Մեր դիտարկմանը, թե  շատերը, ՀՀԿ-ից նեղվելով, հեռացան կուսակցության շարքերից՝ միանալով Գագիկ Ծառուկյանին, հնարավո՞ր է ձեր թեկնածությունը չառաջադրելու դեպքում, դուք էլ հեռանաք ՀՀԿ-ից, Աշոտ Աղաբաբյանն ասաց.

«Ես նեղվածություն չունեմ, ես կուսակցության զինվոր եմ, մեր կուսակցությունն անկախության բանակի հիմքերի վրա է կառուցված և մեր մոտ կա խնդիր, որ բոլոր իրադարձություններում մենք պետք է զինվոր մնանք՝ համապատասխան բանակին ու Հանրապետական կուսակցությանը»:

Աշոտ Աղաբաբյանը նշեց նաև, որ ԱԺ ընտրություններին ակտիվորեն մասնակցելու է՝ սատարելով իր կուսակից ընկերներին: Մենք Աշոտ Աղաբաբյանին չառաջադրելու մասին պարզաբանումներ խնդրեցինք  նաև Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանից:

Վերջինս ասաց. «Ես ցուցակի մասին առայժմ չեմ խոսի մինչև քննարկումներն ավարտված չլինեն, ցուցակը պատրաստ չլինի»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular